![](/banners/BeFunky-design.jpg)
Բուժում Գերմանիայում. Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և էնդոկրինոլոգիայի բաժանմունք (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/10592337_727706590653147_1725469231_n.jpg)
Բաժանմունքն իր տրամադրության տակ ունի բավական մեծ ստացիոնար բաժին՝ հաշվարկված 100 հիվանդի համար, ինչպես նաև ամբուլատոր բաժին, որտեղ օրական ընդունում է մոտ 150 հիվանդների՝ տարբեր խնդիրներով:
Այստեղ աշխատում են մոտ 70 գիտնականներ, ավելի քան 100 բժիշկներ և միջին բժշկական կազմի 250 աշխատակիցներ:
Այս բաժանմունքի մասնագիտացումներից մեկն է հանդիսանում հեպատոլոգիական հիվանդությունների բուժումը՝ մասնավորապես հեպատիտ B և հեպատիտ C ինֆեկցիայի, ալկոհոլի չարաշահման կամ այլ բարդ հիվանդությունների հետևանքով առաջացած լյարդի ցեռոզի բուժումը:
Գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և էնդոկրինոլոգիայի բաժանմունքի մասնագիտացումներից է նաև գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների բուժումը, ենթաստամոքսային գեղձի և հաստ աղիքի քաղցկեղը: