Բուժում Գերմանիայում. Քարերի հեռացում երիկամներից նվազագույն ինվազիվ մեթոդով

Ֆրայբուրգի Համալսարանական ուռոլոգիական կլինիկայի գլխավոր բժշկի տեղակալ դոկտոր Մարտին Շյոնթալերն առաջիններից էր Եվրոպայում, ով կատարեց քարերի հեռացում երիկամներից նվազագույն ինվազիվ մեթոդով: Այս մոտեցումը նախ և առաջ նախատեսված է խոշոր քարերի հեռացման համար (մինչև 2 սմ տրամագծով):

Սովորաբար խոշոր գոյացությունները հեռացվում են միջերակային նեֆրոլիտոտոմիայի մեթոդով. մաշկի միջով մոտ 1 սմ տրամագծով անցք է բացվում դեպի երիկամը, որից հետո մտցնում են նեֆրոսկոպը և քարերի մանրացման լազերը: Այնուհետև փշրված կտորները դուրս են բերվում հատուկ սարքի միջոցով կամ լվացվում լուծույթով:

Նոր մեթոդի հիմնական սկզբունքը նույն է, սակայն այն թույլ է տալիս օգտագործել զգալիորեն ավելի փոքր չափսերի գործիքներ: Այսպիսով, անհրաժեշտ անցքի տրամագիծը փոքրանում է մինչև 1 մմ: Խոշոր քարերի հեռացումը նման փոքր անցքի միջոցով հնարավոր է դարձել Schölly/LUT ընկերության «Ultra-Mini-PCNL» նեֆրոսկոպի շնորհիվ:

«Լազեր-նեֆրոսկոպի ամփոփ համակարգը թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել միջամտության բարդությունը, և այն անցկացնել շատ հստակ, այլ նաև նվազագույնի հասցնել ներքին արյունահոսությունը»,- պարզաբանում է դոկտոր Շյոնթալերը: Քարերի բազմաթիվ մանր փշրանքները, որոնք լազերային թերապիայի ժամանակ մնում են երիկամում, պարզապես դուրս են բերվում աղային լուծույթով:

Կարդացեք նաև

Նմանատիպ վիրահատությունը շատ ավելի թեթև է հիվանդների համար. այն շատ ավելի արագ է անցնում, կրկնակի միջամտության կարիք չի լինում, հոսպիտալացման ժամանակը զգալիորեն կրճատվում է, իսկ հետվիրահատական սպին գրեթե չի նկատվում:

 

7777

Տեսանյութեր

Լրահոս