Բաժիններ՝

Ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ

«ՀԷՑ-ի և արտադրող կազմակերպություների, որոնք ներկայացրել են սակագնի բարձրացման հայտ, մենեջմենթի, կառավարման խնդիրը պետք է քննարկել, արդոյք ունե՞ն իրենց մեղքի բաժինը, թե՞ ոչ: Ի վերջո, կան հսկայական կորուստներ, որոնք ավելին են, քան նախատեսված է իրենց ծրագրերում: Ինչ-որ մեկը դրա համար պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ: Ինչպե՞ս է լինում, որ ամեն անգամ դրա համար պատասխան տալիս է ՀՀ քաղաքացին, որի վրա հերթական անգամ դրվում է բարձրացված սակագին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, որպեսզի վերջինս գա խմբակցություն և քննարկումներ տեղի ունենան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրի շուրջ: Ըստ ամենայնի, հանդիպումը կկայանա այս շաբաթ՝ նախքան ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկը: Ն. Զոհրաբյանը հիշեցրեց, որ անցած տարի էլ, երբ օգոստոսին բարձրացվեց սակագինը, նախքան այդ ԱԺ խմբակցություններում հանդիպումներ էին կազմակերպվել Ռ.Նազարյանի հետ:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս