
«Մասթերս-1000». Նադալը վստահ հաղթանակ տոնեց թուրք թենիսիստի նկատմամբ

Հռոմում շարունակվում է «Մասթերս-1000» կարգի մրցաշարը: Այսօր կայանում են 1/16-րդ եզրափակչի հերթական հանդիպումները:
Արդեն ավարտվել են մի քանի մրցավեճեր: Ամենաարագն ավարտվել է Ռաֆայել Նադալի մասնակցությամբ հանդիպումը. իսպանացին 6:2, 6:0 հաշվով ջախջախել է թուրք Մարսել Իլհանին:
https://www.youtube.com/watch?v=CgvnbMCTC1o
Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իզները: Իզներն իր հերթին՝ 7:6(6), 6:4 հաշվով պարտության է մատնել Լեոնարդո Մայերին:
Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև Էնդի Մարեյը՝ առավելության հասնելով Ժերեմի Շարդիի (6:4, 6:3) նկատմամբ, և Կեյ Նիսիկորին, ով առավելության է հասել Իրժի Վեսելիի նկատմամբ (7:6, 7:5):
Գիլյերմո Գարսիա Լոպեսի ու Ալեքսանդր Դոլգոպոլովի միջև մրցավեճում իսպանացին հաղթել է 6:4, 6:3 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան