
Խավին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում մասնակցել է 150 խաղի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավի Հերնանդեսը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում մասնակցել է 150 հանդիպման: Առաջին հանդիպմանը Խավին մասնակցել է 18 տարեկանում` 1998 թվականի սեպտեմբերին` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում: Այդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» իր դաշտում հաղթում էր 3:2 հաշվով: Խաղի վերջում հյուրերը 11 մետրանոց են վաստակել, որն էլ իրացրել է Լուիս Էնրիկեն: Հենց վերջինիս գլխավորությամբ էլ երեկ տեղի ունեցած՝ «Բավարիայի» դեմ խաղը Խավիի համար դարձավ Չեմպիոնների լիգայում 150-րդ հանդիպումը:
Խավիին հաջորդում է Իկեր Կասիլիասը, ում հաշվին կա 149 խաղ ՉԼ-ում, սակայն այսօր` մայիսի 13-ին կայանալիք «Ռեալ» – «Յուվենթուս» խաղում Կասիլիասը կանցկացնի իր 150-րդ հանդիպումն այս մրցաշարում և իր ցուցանիշով կհավասարվի Խավիի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը