Բաժիններ՝

«Հանում եք գրավից՝ բարի եղեք աշխատավարձը տվեք». նաիրիտցիները պահանջում են իրենց աշխատավարձերը

«Այսօրվանից երկօրյա նստացույց ենք սկսում, առայժմ երկօրյա, կտեսնենք, թե մեր ներուժն ինչպիսին է և կորոշվի հետագա անելիքը»,- այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ 168.am-ին ասաց Նաիրիտի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ չնայած երեկ Երվանդ Զախարյանի հայտարարությանը, որ մինչև տարեվերջ աշխատավարձի ամբողջ պարտքը կփակվի, առաջիկա օրերին գրավը Միջպետական բանկից պետք է հանվի, դա նաիրիտցիներին չի բավարարում, որովհետև բազմաթիվ զրույցների ժամանակ նախարարը պնդել է, որ եթե ՄԲ-ից գրավը հանվում է, ապա մեկ, առավելագույն երկու ամսվա ընթացքում պարտքը կփակեն. «Հիա ինչո՞ւ ձգձգվեց մինչև տարեվերջ, հասկանալի չէ: Մենք արդեն վեց ամիս է, փողոցներում ենք, աշխատավարձը 1 ամսվա ողորմության կարգով տալիս են, մարդիկ գնում երկու ամիս 50 հազարով դիմանում են, իրարից պարտք անելով, հետո մի վեց ամիս էլ տանը նստենք, նայենք առաստաղին ու սպասենք, թե ե՞րբ պետք է պարտքը փակեն: Հանում եք գրավից՝ բարի եղեք աշխատավարձը տվեք»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս