Ինչպե՞ս պատրաստել նշի թարմ կաթ

Թարմ, իրական և շատ համեղ նշի կաթը կարող եք այժմ պատրաստել նաև տանը: healthyfoodstar.com-ը ներկայացնում է մի բաղադրատոմս, որը կօգնի պատրաստել տնական նշի կաթ, որը կարող եք գործածել սմուզիներ և ապուրներ պատրաստելիս:

Բաղադրություն

  • 1 բաժակ նուշ
  • Ջուր (նուշը թրջելու համար)
  • 2 խուրմա
  • Կես թ/գ վանիլին
  • 3 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Նուշը լցրեք տարայի մեջ և ծածկեք 2.5սմ ջրով: Թողեք ամբողջ գիշեր մնա ջրի մեջ: Ապա առավոտյան նուշը չորացրեք և կտրատեք: Բլենդերի մեջ լցրեք 3 բաժակ ջուրը, նուշն ու խուրման, լավ հարեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Մի քանի շերտ թանզիֆի (марля) միջոցով քամեք զանգվածը, ավելացրեք մի փոքր վանիլին՝ ըստ ցանկության: Կարող եք նշի կաթը պահել սառնարանում, այն կմնա 3 օր:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս