Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյանը չի գնա խաղը ծախելու քայլին. Գաբրիել Ղազարյան

Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային վերջին հանդիպման շուրջ տարածված լուրերը` իբր հայկական կողմը խաղը վաճառել էր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին հավատ չեն ներշնչում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գ.Ղազարյանը հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանը չի գնա այդ քայլին, որ խաղը ծախի. «Ինչո՞ւ պետք է վաճառի խաղը»:

Թե ինչո՞ւ հայկական թիմը 0-3 հաշվով զիջեց ալբանացիներին, նախարարը պատասխանեց, որ սպորտում ամեն ինչ պատահում է: Ըստ նրա՝ Ֆուտբոլի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, այնտեղ անցկացվում են քննարկումներ, նախագահությունը զբաղվում է այդ հարցերով: Հարցին, թե ի՞նչ է կատարվում ֆեդերացիայում, Գ.Ղազարյանը հայտարարեց՝ «Ես տեղյակ չեմ ֆեդերացիայում ինչ է կատարվում»: Սակայն նույն պահին էլ պնդեց հակառակը՝ «Ես տեղյակ եմ՝ յուրաքանչյուր ֆեդերացիայում ինչ է կատարվում: Նախարարությունն աշխատում է բոլոր ֆեդերացիաների հետ, յուրաքանչյուր հարցով աջակցում ենք»:

Հիշեցնենք, որ սերբական և ալբանական լրատվամիջոցներն էին լուրեր տարածել, թե Եվրո 2016-ի ընտրական փուլի վերջին խաղում Ալբանիայի ազգային հավաքականը հայկական ընտրանու նկատմամբ առավելության է հասել ոչ ազնիվ պայքարում՝ 2 մլն եվրոյի դիմաց:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս