Բաժիններ՝

Դեղամիջոցներ, որոնց ոչ արդյունավետ լինելն ապացուցված է

Անցկացված հետազոտությունները հիմքեր չեն տալիս մտածելու, որ մրսածության, այդ թվում՝ նաև գրիպի դեմ պայքարում Արբիդոլը (арбидол) արդյունավետ և ակտիվ դեղամիջոց է: Արտասահմանյան հետազոտողներին այս պրեպարատն իրականում չհետաքրքրեց:

1. Ակտովեգին (Актовегин), Ցերեբրոլիզին (Церебролизин), Սոլկոսերիլ (Солкосерил). այս դեղամիջոցների ոչ արդյունավետ լինելն ապացուցված է:

2. Արբիդոլ (Арбидол), Անաֆերոն (Анаферон), Բիոպարոկս (Биопарокс),Վիֆերոն (Виферон), Պոլիօքսիդոնիում (Полиоксидоний), Ցիկլոֆերոն (Циклоферон), Էրսեֆուրիլ (Эрсефурил), Իմունոմակս (Имуномакс), Լիկոպիդ (Ликопид), Իզոպրինոզին (Изопринозин), Պրիմադոֆիլյուս (Примадофилюс), Էնգիստոլ (Энгистол), Իմուդոն (Имудон). այս պրեպարատներն իմունախթանիչներ են, որոնց էֆեկտիվությունը որևէ կերպ ապացուցված չէ: Բոլորն էլ շատ թանկարժեք դեղամիջոցներ են:

3. Բիֆիդոբակտերին (Бифидобактерин), Բիֆիֆորմ (Бифиформ), Լինեքս (Линекс), Հիլակ Ֆորտե (Хилак Форте), Պրիմադոֆիլուս (Примадофилус) և այս կարգի այլ պրեպարատները պրոբիոտիկներ են, որոնց նշանակմանը զարգացած երկրներում, մեղմ ասած, շատ զգուշորեն են մոտենում:

Կարդացեք նաև

Ի դեպ, «Դիսբակտերիոզ» ախտորոշումը, որն այնքա՜ն շատ սիրում են մեր մանկաբույժները, աշխարհում այլևս գոյություն չունի:

4. Վալիդոլ (Валидол). անանուխե կոնֆետ, որը շա՜տ հեռավոր կապ ունի բժշկության հետ: Վատ չի թարմացնում շնչառությունը:

Սրտի շրջանում ցավ զգալով՝ մարդը, սովորաբար, լեզվի տակ վալիդոլ է դնում, փոխանակ այն փոխարինի նմանօրինակ դեպքերում պարզապես պարտադիր Նիտրոգլիցերինով, և ինֆարկտով ընկնում է հիվանդանոց:

5. Վինպոցետին (Винпоцетин) և Կավինտոն (Кaвинтон)

Այս դեղամիջոցներն այսօր արդեն խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ ոչ մի հիմնավոր հետազոտություն չի ապացուցել, որ դրանք էական կլինիկական արդյունք են տալիս: Սրանք ստացվում են Վինկա մինոր (Vinca minor ) բույսի տերևներից: Այն քիչ է ուսումնասիրված, և ԱՄՆ-ում ու շատ այլ երկրներում դեղամիջոց չի համարվում: Ճապոնիայում վաղուց հանված են վաճառքից:

6. Նոոտրոպիլ (Ноотропил), Պիրացետամ (Пирацетам), Ֆեզամ (Фезам), Ամինալոն (Аминалон), Ֆենիբուտ (Фенибут), Պանտոգամ (Пантогам), Պիկամիլոն (Пикамилон), Ինստենոն (Инстенон), Միլդրոնատ (Милдронат), Ցինարիզին (Циннаризин), Մեքսիդոլ (Мексидол): Սրանք պլացեբո-պրեպարատներ են, այսինքն՝ պետք է օգտագործել և սպասել. Էֆեկտ կամ կլինի, կամ՝ ոչ:

7. Վոբենզիմ (Вобензим) Արտադրողները վստահեցնում են, որ այն առողջացնում է, երկարԱցնում է կյանքի տևողությունը և տևական ժամանակ ապահովում է երիտասարդություն: Սակայն պետք չէ հավատալ «հրաշք» դեղամիջոցի մասին հեքիաթին, որը թեստավորում չի անցել և չի փորձարկվել միայն այն պատճառով, որ շատ թանկ արժե: Դեղագործական ընկերությունները հսկայական ֆինանսական միջոցներ են ներդնում դեղամիջոցի փորձարկման համար, եթե թեկուզ չնչին հույս կա, որ կապացուցվի վերջինիս էֆեկտիվությունը: Մնում է միայն գլխի ընկնել, թե ինչո՞ւ Վոբենզիմի դեպքում այդ փորձարկումները մինչ այժմ արված չեն: Բայց դա չի խանգարում մեծ միջոցներ վատնել այն գովազդելու համար:

8. Գլիցին (Глицин) (ամինաթթու), Տենատեն (Тенатен), Էներիոն (Энерион), Գրիպպոլ (Гриппол), Պոլիօքսիդոնիում (Полиоксидоний). այս պրեպարատների էֆեկտիվությունը նույնպես ապացուցված չէ:

9. Էրեսպալ (ЭРЕСПАЛ). այս դեղամիջոցի՝ որպես սուր շնչառական վիրուսային վարակների դեմ պայքարի առաջամարտիկի արդյունավետությունը նույնպես ապացուցված չէ: Ավելին, Էրեսպալի խտահյութը հակացուցված է բրոնխիալ ասթմայից և ալերգիայից տառապող հիվանդներին: Նրա մեջ եղած գունանյութերը և մեղրի բույրՆ ինքնին կարող են հարուցել բրոնխոսպազմ:

10. Գեդելիքս (Геделикс). նույնպես ապացուցված չէ, որ երեխաների և մեծերի դեպքում սուր շնչառական վիրուսային վարակների դեմ պայքարում այն էֆեկտիվ է:

11. Դիօքսիդին (Диоксидин). տոքսիկության իր բարձր մակարդակի պատճառով հակացուցված է երեխաներին: Մեծահասակներին նույնպես քթանցքերի, ինչպես նաև ականջի հիվանդությունների դեպքում պետք է շատ զգուշորեն նշանակել այս դեղամիջոցը:

12. Բիոպարոքս (Биопарокс). այս դեղամիջոցի հետ կապված՝ նույնպես խոշորամասշտաբ հետազոտություններ չեն անցկացվել, իսկ նրա մասին եղած հոդվածները Pubmed-ում հիմնականում ռուսական ծագում ունեն: Էլ չենք խոսում այն մասին, որ հետազոտություն կոչվածներն իրականացվել են մեծ մասամբ մկների վրա:

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀՈՄԵՈՊԱՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԴԵՂԵՐ ՉԵՆ

1. Ակվամարիս (Аква марис) – (ծովի ջուր)

2. Ապիլակ Պիլակ (Апилак). – չապացուցված էֆեկտիվությամբ կենսաբանական հավելում

3. Նովո-Պասսիտ (Ново-пассит). որպես բույսերից պատրաստված սովորական թուրմ՝ շատ թանկ արժե: Իր ապրանքը գովազդելու համար արտադրողը հաճախ էր օգտագործում «տարվել է անհատական աշխատանք առանցքային մասնագետների և բժիշկների հետ» նախադասությունը: Մատնանշվում է որպես անկսիոլիտիկ՝ հոգեմետ դեղամիջոց, որը ճնշում է անհանգստությունը, վախերը, տագնապները, էմոցիոնալ լարվածությունը: Նովո-պասսիտի բաղադրության մեջ մտնում են բազմաթիվ դեղաբույսերի թուրմեր, որոնց թվում է նաև Հվայֆենեզինը (гвайфенезин): Հենց նրան է վերագրվում դեղամիջոցի անկսիոլիտիկ ազդեցությունը, սակայն Հվայֆենեզինը չունի այն ազդեցությունը, որը գովազդվում է պրեպարատը ներկայացնելիս:

4. Օմակոր (Омакор) – БАД

5. Լակտուսան (Лактусан) – БАД

6. Ցերեբրում -Կոմպոզիտում (Церебрум-композитум), Նևրոխել (Неврохель), Վալերիանոխել (Валерианохель), Հեպար-Կոմպոզիտում (Гепар- композитум), Տրաումել (Траумель), Դիսկուս (Дискус), Կանեֆրոն (Канефрон), Լիմֆոմիօզոտ (Лимфомиозот), Մա Ստոդինոն (Ма стодинон), Մուկոզա (Мукоза), Ուբիխինոն (Убихинон), Գրիպպ-Խել, և այլն: Սրանք հոմեոպատիկ պրեպարատներ են և չեն կարող դեղամիջոցներ հանդիսանալ:

7. Պրոտարգոլ (Протаргол). այս պրեպարատի բաղադրության մեջ արծաթ կա: Իսկ արծաթը պատկանում է A դասի նյութերի շարքին և նույնքան վտանգավոր է, որքան կապարը, մկնդեղն ու սնդիկը: Հանուն արդարության՝ պետք է նշել, որ այս դեղամիջոցի մեջ արծաթի քանակությունը չնչին է, սակայն, այնուամենայնիվ, մանկական մրսածության դեպքում այն խորհուրդ չի տրվում օգտագործել:

Ըստ milliarderr.com-ի՝ պատրաստեց Գ. ՍԱՎԶՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս