
«Ես որևէ մեկի հետ կռված չեմ, ես ԲՀԿ-ի հետ կռված չեմ». Ստեփան Մարգարյան

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իմ հայտարարություններն ուժի մեջ են մնում, որևէ բան չի փոխվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ խոսելով իր և ԲՀԿ խմբակցության միջև առաջացած խնդիրների մասին:
«Ես որևէ մեկի հետ կռված չեմ, ես ԲՀԿ-ի հետ կռված չեմ, խմբակցության անդամների հետ նորմալ հարաբերություներ ունեմ»,- ասաց Ս.Մարգարյանը:
ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը Ս.Մարգարյանը հրաժարվեց մեկնաբանել. «Ես կուսակցության անդամ չեմ, չեմ կարող ասել: Ես չեմ կարող մեկնաբանել կուսակցության կամ տարածքային կամ կենտրոնական մարմինների որոշումները»:
Նա նշեց, որ մամուլից է տեղեկացել, որ ԲՀԿ խմբակցությունը մտադիր է իրեն հեռացնել ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, և նշեց, որ իր հետ նան քննարկում չի եղել:
Անդրադառնալով միջազգային պատվիրակություններում ԲՀԿ հայտարարած ռոտացիային՝ Ս.Մարգարյանը նշեց, որ դա սխալ է ոչ միայն իր անձի հետ կապված. «Այլ միջազգային կազմակերպություններ, պատվիարկություններ կան, որտեղ դու վաղը գնացիր, չես կարող այդ օրը օգտակար գործ անել: Դրանք խորհրդարանական վեհաժողովներ են, որոնք դու պետք է հականաս, ճանաչես շրջապատ, մարդկանց, որովհետև հարց փոխելու համար քվեարկություն է պետք, օրակարգ մտցնելու համար քվեարկություն է պետք, դա տևում է առնվազն մի քանի նիստեր, իսկ տարեկան երեք նստաշարջան է լինում: Այսինքն՝ դա անիմաստ եմ համարում, որևէ մեկը, նոր մարդը որևէ բան շատ դժվար կլինի անել: Դա բանակցություններ չեն, որ ով ուզի գնա, բանակցի գա»: