
Տիգրան Սարգսյանի թեկնածությունն անվիճելի էր. Շավարշ Քոչարյան

«Կարծում եմ՝ դա այն թեկնածությունն էր, որ անվիճելի էր բոլոր անդամ պետությունների համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակումը:
Թե ինչո՞ւ էր անվիճելի` Շ.Քոչարյանը հորդորեց հարցնել ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարներին: Ըստ նրա՝ Տ.Սարգսյանի հետ աշխատել է Վ.Պուտինը՝ վարչապետ եղած ժամանակ, և Սարգսյանը ճանաչված է որպես փայլուն մասնագետ:
Թե ո՞վ կլինի ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանը, փոխնախարարը հայտարարեց, թե հարցն իրեն չպետք է ուղղել:
Մանրամասները՝ տեսանյութում