
«Ես հիանում եմ ռուսական ֆուտբոլով մեծ Յաշինի ժամանակներից և մտադիր եմ անձամբ ներկա գտնվել 2018թ. Աշխարհի առաջնությունում». Պելե

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն տեղեկացրել է, որ պատրաստվում է ներկա գտնվել 2018թ. Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունում:
«Քանի որ ես հիանում եմ ռուսական ֆուտբոլով մեծագույն դարպասապահ Լև Յաշինի ժամանակներից, ուստի մտադիր եմ անձամբ ներկա գտնվել այդ Աշխարհի առաջնությունում: Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն այնտեղ լավ ֆուտբոլ կցուցադրի:
Չնայած այն բանին, որ Ռուսաստանը չի հաղթել միջազգային առաջնություններում, սակայն ռուսական ֆուտբոլը գտնվում է եվրոպական ուժեղագույն հավաքականների հետ նույն մակարդակի վրա:
Այդ սկանդալը (ՖԻՖԱ-ում) շատ տխուր փաստ դարձավ ամբողջ ֆուտբոլային ընտանիքի համար: Բայց կարևոր է չմոռանալ, որ չինովնիկները գնում են, իսկ ֆուտբոլը մնում է»,- ասել է Պելեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը