Ներկայիս իրավիճակը պահպանվելու դեպքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կարիք չի լինի. Ռոբերտ Նազարյան

Այս տարին սակավաջուր չէ և ներկայիս իրավիճակը պահպանվելու դեպքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կարիք չի լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ըստ նրա՝ ՀԷՑ-ում աուդիտի երկրորդ փուլն արդեն ավարտվել է և եզրակացությունը ամենաուշը մյուս շաբաթվա վերջին ՀԾԿՀ կայքում կհրապարակվի. «Բնականաբար, երբ կավարտվի աուդիտը, մեզ շատ կհետաքրքրի այդ աուդիտի արդյունքները, բոլորս կստանանք, կփորձենք վերլուծել աուդիտի աշխատանքների արդյունքում ինչ թերություններ են արձանագրվել, ինչ բացթողումներ կան, և այն առաջարկությունները, որ կարվի այդ ընկերության կողմից ՀԷՑ-ի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, բնականաբար, իրենց հետ կդարձնենք համատեղ աշխատանքային ծրագիր»:

Ռ.Նազարյանի խոսքով՝ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ երբեք չի հանդիպել. «Գիտեմ, որ նրանք հակաճգնաժամային, առողջացման ծրագիր են մշակել, որը դեռևս ես մանրամասներով չգիտեմ, կհրապարակեն, կիմանանք»:

Անդրադառնալով ամսական 250 կվտ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների սուբսիդավորմանը, Ռ.Նազարյանը նշեց, որ վիճակագրական տվյալներով՝ ՀՀ ընտանիքները տարեկան միջինում 190-200 կվտ են ծախսում, սակայն ձմռան ամսիներին միջին խավի ծախսի առանձին հաշվարկ չկա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս