ՀՀ կառավարությունն ու Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցն ստորագրել են սոցիալական գործընկերության համաձայնագիր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության համաձայնագիր: Մինչ ստորագրման արարողության մեկնարկը Հովիկ Աբրահամյանը, դիմելով ներկաներին, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս բոլոր ոլորտներում թափանցիկության և հասարակության մասնակցության դերի բարձրացմանը: ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ ի դեմս Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի միջև այսօր ստորագրվող համաձայնագրի նպատակը ՀՀ ռազմավարական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներում հանրային մասնակցության և սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացման ապահովումն է: ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակելու է հասարակության առջև հաշվետվողականության բարձրացմանը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանն ուղղված իր քաղաքականությունը»:

ՀՀ ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության համաձայնագիրն ստորագրել են ՀՀ կառավարության անունից` ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, քաղաքացիական հասարակության անունից` Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ Սարգիս Սեդրակյանը: Համաձայնագրի հիմք են հանդիսանում ՀՀ վարչապետի՝ 2015 թ. փետրվարի 10-ի 89-Ն որոշումը և ՀՀ ռազմավարական ծրագրերը, ներառյալ՝ ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը: Կարևորելով ՀՀ-ում աղքատության ու սոցիալական այլ հիմնախնդիրների հաղթահարումը, այդ ուղղությամբ ռազմավարական ծրագրերը և մասնակցային գործընթացում սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացումը՝ կողմերը հաստատել են ՀՀ ռազմավարական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներին մասնակցելու պատրաստակամությունը:

Hamadzaynagri storagrum4 Hamadzaynagri storagrum2 Hamadzaynagri storagrum3

Hamadzaynagri storagrum5 Hamadzaynagri storagrum1

Կարդացեք նաև

Իր հերթին ողջունելով Սոցիալական գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ Սարգիս Սեդրակյանը նշել է.

«Սա կառավարություն-քաղաքացիական հասարակության համագործակցության շատ լավ հիմք է, որպեսզի հանրությունը մասնակից լինի ռազմավարական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներին: Մենք աշխատելու ենք կառավարման երկու մարմնով՝ աշխատանքային խումբ և համակարգող խորհուրդ: Համակարգող խորհրդի նախագահը հանրապետության վարչապետն է, աշխատանքային խմբում մեր համագործակցությունը լինելու է փոխնախարարների, համակարգող խմբում՝ նախարարների մակարդակով, ինչպես նաև ներգրավված են լինելու մեր ներկայացուցիչները համապատասխան ոլորտներից: Կլինեն բանավեճեր, առանձին քննարկումներ, կաշխատենք դրական լուծումներ գտնել և դրական տեղաշարժեր արձանագրել, որպեսզի արդյունքում շահի մեր հասարակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս