
«Չպետք է թույլ տանք Մխիթարյանին գոլ խփել Բաքվում». «Գաբալայի» կիսապաշտպան

«Գաբալայի» կիսապաշտպան Սամիր Զարգարովը հայտարարել է, որ իր թիմակիցներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի թույլ չտան դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին աչքի ընկնել առաջիկա խաղում:
«Թիմի բոլոր ֆուտբոլիստները` և տեղացիները, և լեգեոներները, պետք է այնպես անեն, որպեսզի Մխիթարյանը գոլ չխփի: Մենք չպետք է թույլ տանք նրան աչքի ընկնել Բաքվում»,- Զարգարովի խոսքերն է ներկայացնում footboom.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը