Բաժիններ՝

«Գաբալա»-«Բորուսիա» Դ 1:3. Պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանը դուրս կգա դաշտ. Թոմաս Տուխել

«Բորուսիա» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ «Գաբալայի» հետ պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանը դուրս կգա դաշտ:

«Անկասկած, նա կխաղա Դորտմունդում: Հենրիխը մեր հիմնական ֆուտբոլիստն է, դրա համար էլ նա դուրս կգա դաշտ: Ինչ վերաբերում է մյուս ֆուտբոլիստներին, ապա չեմ բացառում փոփոխություններ կազմում: Բայց դրա համար մենք չենք սպասի մինչև հաջորդ խաղը: Կարող ենք փոփոխություններ անել կիրակի` առաջնության խաղում: Ընդհանուր առմամբ, ես գոհ մնացի մեր հարձակվողների խաղից: Օբամեյանգը շատ լավ խաղաց և, չնայած նրան, որ 3 գոլ էր խփել, մինչև վերջ հարձակվում էր: Դա շատ լավ է: Ես գոհ եմ նաև Մարկո Ռոյսի խաղից: Կրկնում եմ, որ Դորտմունդում կխաղա նաև Մխիթարյանը, ուստի մենք հնարավորություն կունենանք կազմում փոփոխություններ կատարելու համար»,- ասել է Տուխելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս