Արամ Սարգսյանը, հնարավոր է՝ առաջադրվի

«Հանրապետություն» կուսակցությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրների համաձայն, եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման մասին տեղեկությունները պաշտոնական հաստատում ստանան, ապա «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նախագահական ընտրություններում կարող է առաջադրել իր թեկնածությունը:

«Կուսակցության քաղխորհրդի անդամների մեծամասնությունը կողմ է նման մոտեցմանը, բայց վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 21-ին կայանալիք կուսակցության համագումարի ժամանակ»,-  168.am-ի թղթակցին հայտնել է կուսակցության աղբյուրը:

«Հանրապետության» անդամները համարում են, որ Ծառուկյանի չառաջադրման դեպքում հասարակությունը գործող իշխանությանը փոխելու ունակ ուժ է փնտրելու, և այդ դերը իր վրա կարող է վերցնել Արամ Սարգսյանը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31