
ԱՄՀ. Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որտեղ փոխարժեքը կարող է կտրուկ տատանվել

Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որտեղ կարող են ունենալ արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումներ, այսօր ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գիլյերմո Տոլոսան:
Ինչպես նշում է Մեդիամաքսը, անդրադառնալով 2012թ. մայիս-հունիս ամիսներին դրամի վրա տեղի ունեցած ճնշմանը, ինչն ըստ Տոլոսայի, պայմանավորված էր օտարերկրյա ներդրումների նվազմամբ, իրանցի զբոսաշրջիկների թվի կրճատմամբ և շուկայում զուգահեռ ընթացող սպեկուլյացիաներով, ԱՄՀ ներկայացուցչության ղեկավարը նշեց, որ Կենտրոնական բանկը, ի տարբերություն 2009թ., թույլ տվեց դրամին արժեզրկվել, վաճառելով արտարժույթ միայն փոխարժեքի ցնցումները բացառելու նպատակով:
«Դա շատ գովելի է, և վկայում է այն մասին, որ Հայաստանն ալևս այն երկիրը չէ, որտեղ կարող են ունենալ փոխարժեքի կտրուկ տատանումներ: Դա նաև շատ լավ դաս է, որի համաձայն սպեկուլյացիաները Հայաստանի արժութային շուկայում կարող են միայն կորուստների բերել», – եզրափակել է Գիլյերմո Տոլոսան: