ՕԵԿ-ը չի շտապում
Թե քաղաքական ուժերից և կուսակցություններից որոնք կհրավիրվեն ՕԵԿ-ի համագումարին՝ դեռևս հայտնի չէ: ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը 168.am-ին հայտնեց, որ կազմակերպչական աշխատանքները դեռևս չեն ավարտվել, հետևաբար՝ դեռ չեն կարող խոսել հրավիրյալների մասին:
«Կազմակերպչական աշխատանքերն ընթացքի մեջ են: Երբ ավարտենք՝ հայտնի կդառնան նաև հրավիրյալների ցանկը և մենք կհրապարակենք»,- ասաց Արթուր Միսակյանը
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ՕԵԿ-ն արտահերթ համագումար է հրավիրել: Այս տարի մարտ ամսին տեղի ունեցավ ՕԵԿ հերթական՝ 10-րդ համագումարը:
168.am-ի հարցին, թե ո՞րն է մեկ տարվա մեջ երկու անգամ համագումար անելու նպատակը, ՕԵԿ մամուլի խոսնակը պատասխանեց, թե յուրաքանչյուր կարևոր քաղաքական իրադարձությունից առաջ՝ կուսակցությունն իր դիրքորոշումն արտահայտելու համար, պետք է համագումար հրավիրի:
Խորհրդարանական ընտրություններից առաջ կայացած և նախագահական ընտրություններին նախորդող համագումարներն, ըստ նրա՝ այդ նպատակն ունեն:
«Քանի որ Հայաստանը պատրաստվում է շատ կարևոր քաղաքական գործընթացի, ՕԵԿ-ն իբրև քաղաքական ուժ պետք է արտահերթ համագումար հրավիրեր, որպեսզի արտահայտեր իր դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ: Դա դասական մոտեցում է քաղաքական գործընթացում»,- ասաց Արթուր Միսակյանը: