Արձագանքելով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ մեկը հարց տվե՞լ է՝ բա ինչո՞ւ բոլոր հողամասերը չենք վաճառել, եթե անձնական շահ ունեինք:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են վարչախմբի հակաեկեղեցական արշավի նոր ու առավել զազրելի դրսևորումները՝ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական վարույթի հարուցումը, արտերկիր նրա մուտքն արգելափակելը, Եպիսկոպոսաց ժողովի անդամների մեծամասնության ելքի արգելքն ու ժողովի տապալման փորձերը, հոգևորականներին մանկապղծության համար մեղադրելը կամ նրանց քարոզները ծայրահեղ իսլամի հետ համեմատելը, և այլն։
Գյումրի քաղաքի Յոթ Վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Պատարագի անվան տակ տեղի ունեցած կեղծ արարողության հանգամանքներն ուսումնասիրելու համար քրեական վարույթ կնախաձեռնվի։
Փետրվարի 3-ին սահմռկեցուցիչ տեսանյութ տարածվեց համացանցում, որում քրեական ոստիկանության օպերլիազոր Հայկ Հակոբյանը ենթադրյալ իրավախախտի ընտանիքի անդամին էր ծեծում ու նվաստացնում՝ հնչեցնելով ամենաայկանդակ հայհոյանքներ:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սերժ Սարգսյանի նկատմամբ այսպես կոչված «Իսակովի հողերի» և «Սիլվայի» միացված գործերով դատաքննությունը:
Հունվարի 9-ին Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք-Մարաշ նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը «Իմնեմնիմի-2»-ի գործով փոդքասթի հեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարաձգեց 3 ամսով: Դատավորը կալանքի ժամկետ երկարաձգեց խոսքի համար կալանավորված անձանց համար, կալանքի ժամկետ երկարաձգեց առանց մեկ հատիկ հարց տալու ու անգամ առանց շունչ քաշելու, չէր հասցրել Նարեկ Սամսոնյանն իր խոսքից հետո նորմալ նստել անգամ:
Նոյեմբերի 15-ին 168.am-ի մի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությանն ու նրանից սերված ու սնվող մերձիշխանական քարոզիչներին մի sms-ով 168.am կայքի գլխավոր խմբագիր ու հիմնադիր, Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանի դեմ ոհմակային հարձակում գործելու առիթ հանդիսացավ:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սերժ Սարգսյանի նկատմամբ այսպես կոչված «Իսակովի հողերի» գործով դատաքննությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է։
Ուշագրավ է, որ գյումրեցու բարբառով խոսող ու հավանաբար գյումրեցի Դավիթ Քալաշյանի միջավայրում համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ՔՊ-ական իշխանության մոլի քարոզիչ դարձած ու ընդդիմախոսների ու եկեղեցու դեմ եղկելի հակաքարոզչության՝ Դավիթ Քալաշյանի հնազանդ պատրաստակամությունը պայմանավորված է հենց այս քրեական վարույթներով, որովհետև մեզ հասած տեղեկություններով՝ նրան պարզ հասկացրել են՝ հակառակ դեպքում վանդակավոր արև տեսնելու հեռանկարը խիստ իրատեսական է:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» գործով դատաքննությունը:
Հունիսի 10-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ «Իսակովի հողերի» կեղծ գործով դատարանը վերացրեց «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ այն փոխարինելով 5 միլիոն դրամ գրավով…
Քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):
Արցախցիների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար մեկնարկած հետևողական պայքարին զուգահեռ՝ սաստկացել են հատկապես իշխանական ու մերձիշխանական կայքերում ու սոցիալական ցանցերում արցախատյացության, արցախցիների հանդեպ թշնամանքի գեներացման դրսևորումները:
«Որտեղի՞ց է Խաչատուր Սուքիասյանի՝ 44-օրյային առնչվող տեղեկացվածությունը, ո՞վ է «ինֆորմատորը»…» վերտառությամբ հոդվածում օրերս անդրադարձել ենք ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող հայտարարությանը, որը հնչեցրել է լրագրողների հետ ճեպազրույցում: Նա, մասնավորապես, ասել է՝ «ես լավ ամեն ինչից տեղեկացված եմ, ձեզ եմ ասում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասն ինադու սաբոտաժ է արել, մի մասն էլ ինադու տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնենք դատական պրոցեսները»:
«Մի քանի դատական նիստեր հետաձգվել էին այդ պատճառաբանությամբ: Դատախազությունն ասում էր, որ աշխատում են վերահաշվարկի ուղղությամբ, ու շատ հնարավոր է, որ հայցի առարկայի փոփոխություն կատարվի»,- ասաց Վահագն Դալլաքյանը:
Սահմանազատման և սահմանագծման կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումը փորձաքար դարձավ սահմանադրական իրավունքի և իրավունքով զբաղվող անձանց համար:
Խախտումները հետևյալ շղթայով են կյանքի կոչվել՝ Հակակոռուպցիոն կոմիտե-ԱԱԾ-Նիկոլ Փաշինյան, և նրանք բոլորը քրեական հետապնդման սուբյեկտներ են: Իսկ որտե՞ղ է ՄԻՊ-ը:
ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի խոսքով՝ երեկ Հանրային հեռուտաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցի ժամանակ ըստ էության խոստովանեց, որ կատարել է հերթական հանցագործությունը՝ խախտելով ՀՀ սահմանադրական կարգը։
Այս տարվա հունիսի 21-ին Երևանի քրեական դատարանի դատավոր, այդ դատարանի նախկին նախագահ, Կարեն Անդրեասյանի սրտի և հոգու դատավոր Արթուր Մկրտչյանը դարձավ 65 տարեկան, ինչը նշանակում էր, որ թոշակի անցնելու կապակցությամբ վերջինիս լիազորությունները դադարեցվում են, որի արդյունքում այն գործերը, որոնք նա չի հասցրել ավարտել, կմակագրվեն այլ դատավորների և կսկսվեն նորից։
Հայաստանում էլեկտրամոբիլային բումը խարդախների համար գործունեության ու հեշտ գումարներ աշխատելու նոր հնարավորություն է ստեղծել: Այդ մասին են խոսում 168.am-ի խմբագրություն զանգահարած, հարմար գնով էլեկտրամոբիլ ունենալու համար միլիոններ վճարած ու «գցված» քաղաքացիները:
«Այն, ինչ հնարավոր է անել, որպեսզի այդ ամենն ունենա իրավական հետևանքներ, արվում է։ Հանցանքի վերաբերյալ հաղորդումներ ներկայացվում են, այդ անձինք տուժող ճանաչվում են, բայց թե ինչ ավարտ կունենան քրեական վարույթները՝ բոլորս շատ լավ գիտենք։
Վերջին օրերին իշխանությունն աննախադեպ որս է սկսել Արցախի Հանրապետության նախկին քաղաքապետերի նկատմամբ: Վերջիններիս Նիկոլ Փաշինյանը հիմնականում «մեղադրում է» խարդախության եղանակով գույք հափշտակելու մեջ:
Այսօր առավոտյան Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել երեկ Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածում եղած զինվորականների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։