ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցություններ են վարել Հավայան կղզիներում
ԱՄՆ-ի և Չինաստանի զինված ուժերն այս շաբաթ բանակցություններ են անցկացրել ծովային անվտանգության վերաբերյալ: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել են Չինաստանի ռազմածովային ուժերը:
Երկու գերտերություններն աստիճանաբար վերականգնում են ռազմական կապը մի քանի ամիս տևած առևտրային լարվածությունից հետո։
Աշխատանքային հանդիպումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-20-ը Հավայան կղզիներում:
ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմական պաշտոնյաները սրանից առաջ բանակցություններ էին անցկացրել ապրիլին: Տարեկան երկու անգամ անցկացվող բանակցությունները հայտնի են որպես Ռազմական ծովային խորհրդատվական համաձայնագրի աշխատանքային խումբ։
Նշվում է, որ կողմերն անկեղծ ու կառուցողական բանակցություններ են վարել, տեսակետներ են փոխանակել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ծովային և օդային անվտանգության ներկայիս իրավիճակի վերաբերյալ:

