Զոհին ոչ միայն անդամալույծ են դարձնում, այլ իրենից ֆինանսական օգուտ ու բիզնես եկամուտ են ստանում. լրիվ «TRIPP»՝ по-украински. Էդուարդ Աբրահամյան

Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Արդեն 5-րդ անգամ եմ կարդում մշակված 28 կետանոց պլանն ու հասկանում, որ սա ուղղակի իր խորքային դիսֆունկցիոնալությունը հաստատող ու սուվերենությունը խիստ սահմանափակող փաստաթուղթ է Ուկրաինայի համար։

Օրինակ այս, ի դեպ ամենամեղմ ու արդեն «ուկրաինանպաստ» ներկայացվող կետերը.

14. Frozen funds will be used as follows:

– $100bn (£76bn) in frozen Russian assets will be invested in US-led efforts to rebuild and invest in Ukraine;

– The US will receive 50% of the profits from this venture.

The remainder of the frozen Russian funds will be invested in a separate US-Russian investment vehicle that will implement joint projects in specific areas. This fund will be aimed at strengthening [US-Russia] relations and increasing common interests to create a strong incentive not to return to conflict.

Այսինքն, ոչ միայն այդ սառեցված մոտավորապես 300 միլիարդ ռուսական ակտիվներից 100 միլիարդը չեն տալու Ուկրաինային, այլ դրանց հիման վրա ստեղծվելու է ամերիկյան կոմպանիաներ ու Ուկրաինայի ավերված ենթակառուցվածքները վերականգնելու անվան տակ բիզնես է արվելու։ Դե իսկ այն մնացած 200 միլիարդ սառեցված ակտիվներն էլ, ըստ էության, վերադարձնելու են Կրեմլին` ամերիկա-ռուսական ներդրումային կոմպանիաների ու համատեղ մեծ պրոյեկտներ ծրագրերի իրականացման տեսքով։

Այսինքն, ոչ միայն զոհին բռնաբարում ու անդամալույծ են դարձնում, այլ հըլը մի հատ էլ իրենից ֆինանսական օգուտ ու բիզնես եկամուտ են ստանում։ Դե նաև այն, որ պուտինյան ադմինիստրացիան մեղքերի ամբողջական ինդուլգենցիա է ստանում, էլ չի համարվում ագրեսոր, պատժամիջոցները հանվում են, գրավված տարածքները մնում են իրենն ու այն դառնում է ԱՄՆ գլխավոր գլոբալ գործընկերներից մեկն, գումարած դրան ԱՄՆ-ն էլ դառնում է Ռուսաստանի ու ՆԱՏՕ/ԵՄ-ի միջև հարցերը պարզելու միջնորդ` էլ չեմ ասում։ Ու գումարած դրան, ռուսները մի հատ էլ կետ են ավելացրել, որն Ուկրաինաի հետ ընդհանրապես կապ չունի․ ՌԴ-ԱՄՆ միջուկային զենքի չտարածման ու վերահսկման մեխանիզմների վերադարձ։

Լրիվ «TRIPP» по-украински.

Պետք չի բացառել, որ թրամփյան ադմինիստրացիան պուտինյան ադմինիստրացիայի հետ կարող է համագործակցել նաև Կովկասում։ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիաի, Վրաստանի ու Իրանի իշխանությունները դա հաստատ կողջունեն»:

Տեսանյութեր

Լրահոս