Նիգերիայում կաթոլիկ դպրոցից առևանգվածների թիվը հասել է 315-ի
Նիգերիայի կենտրոնական մասում գտնվող Նիգեր նահանգի Սուրբ Մարիամ դպրոցից զինյալների առևանգած մարդկանց թիվը հասել է 315-ի։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Agence France-Presse-ը հայտնում է, որ առևանգվածներից 303-ն աշակերտներ են։
Ավելի վաղ նշվել էր, որ նոյեմբերի 21-ին հարձակման հետևանքով առևանգվել է 227 մարդ։
«Նիգերիայի քրիստոնեական ասոցիացիան հայտարարել է, որ ուրբաթ առավոտյան զանգվածային առևանգման հետաքննությունից հետո ստացվել են նոր տեղեկություններ՝ հավելելով, որ առևանգվածների ընդհանուր թիվը այժմ կազմում է 303 աշակերտ և 12 ուսուցիչ», – գրել է գործակալությունը։

