Բաժիններ՝

Իրանը միջազգային բանակցություններ է վարում Չալուսի անտառային հրդեհների դեմ պայքարի համար

Իրանը միջազգային բանակցություններ է անցկացնում՝ Չալուսի Էլիտ գյուղի տուժած տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների հարցում աջակցություն ապահովելու համար։

Ինչպես հայտնում է IRNA-ն, նոյեմբերի 21-ի երեկոյան հայտարարվել է, որ նոյեմբերի 22-ին Թուրքիայից սպասում են երկու ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ՝ անձնակազմի 8 անդամով, որոնք կօգնեն հրդեհի մարման աշխատանքներում:

Հրդեհները մոլեգնում են անցյալ շաբաթվանից՝ վնասելով Չալուսի մոտ գտնվող Էլիտ գյուղի բուսականության զգալի մասը:

Տեղի բնապահպանական ուժերը, կամավորները և բնակիչները աշխատում են ամբողջ օրվա ընթացքում՝ կրակի դեմ պայքարելու համար օգտագործելով ուղղաթիռներ: Չնայած նրանց ջանքերին՝ հրդեհը տարածվել է, ինչը միջազգային անհապաղ համագործակցության անհրաժեշտություն է առաջացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս