Իտալիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հարցի կարգավորմանը նպաստելու պատրաստակամության մասին
Իտալիան պատրաստ է համագործակցել այլ եվրոպական երկրների հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
«Իտալիան պատրաստ է համագործակցել եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ արդար խաղաղության հասնելու համար»,- ասել է Մելոնին՝ ելույթ ունենալով Հարավային Աֆրիկայում կայացած G20-ի առաջնորդների գագաթնաժողովում։
