Բաժիններ՝

Ուկրաինայի նախագահը հաստատել է ԱՄՆ առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններին մասնակից պատվիրակության կազմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններին մասնակից պատվիրակության կազմը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ պատվիրակությունը կգլխավորի Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Ստեղծել ուկրաինական պատվիրակություն, որը կմասնակցի ԱՄՆ-ի, Ուկրաինայի, միջազգային գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցային գործընթացին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հրամանագրում։

Պատվիրակության կազմում կլինեն նաև Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլո Բուդանովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Օլեգ Իվաշչենկոն, Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, ԱԱԽ քարտուղարի առաջին տեղակալ Եվգենի Օստրյանսկին, Անվտանգության անվտանգության ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Պոկլադը և Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս