Մենք ունենք ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից մեկի զեկույցը, որ դեռ 1999թ. Նիկոլ Փաշինյանը հավաքագրվել է այդ երկրի հետախուզության կողմից, գուցե եկել է ժամանակը՝ արդեն հրապարակեմ այդ փաստաթղթերը. Արշակ Կարապետյան

«Եթե մեկն ուզում է իմանա՝ ով է իրական մարդը, ով համարվում է ազդեցության ագենտ, ապա դա մեր երկրի ղեկավարն է». նման պնդում է արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը, ով 10 տարի ղեկավարել է ռազմական հետախուզությունը:

«Եթե այդպես չի, թող ինքը բացատրի՝ ո՞նց եղավ, որ Արտաքին գործերի նախարար նշանակվեց Արարատ Միրզոյանը, ու կտեսնենք՝ ով է գտնվել ազդեցության տակ: Եթե շարունակեցին, ուրեմն ես պատմելու եմ այն, ինչ եղել է իրականում, երբ որ ինքը 2021 թվականին հաղթել է: Մենք ունենք նաև ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից մեկի զեկույցն իր վերադասին, որտեղ զեկուցվում է՝ դեռ 1999 թվականին Նիկոլ Փաշինյանը, լինելով արդեն «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը, հավաքագրվել է այդ երկրի հետախուզության կողմից, և իր միջոցով ազդեցություն են գործել ՀՀ իշխանության վրա, հայթայթել գաղտնի տեղեկություններ, որի դիմաց գումարներ է ստացել Նիկոլ Փաշինյանը:

Փաստաթղթերն այստեղ դրված են: Ինձ կասեն՝ ինչի՞ նախկինում չեք խոսել, ուղղակի փաստաթղթերը նոր են մեզ հասել: Հետաքրքիր բնութագիր կա ԱՄՆ դեսպանատան այդ աշխատակցի կողմից: Երբ հավաքագրում են, իրենց ագենտների բնութագիրն են տալիս իրենց վերադասին: Շատ հետաքրքիր է այստեղ ներկայացված Նիկոլ Փաշինյանի կերպարը:

Գրված է, որ ունի ցածր մարդկային չափանիշներ, ահավոր ինքնասեր է, անազնիվ, ժլատ, ունի հոգեբանական անկայուն վիճակ: Եվ վերջում եզրակացություն են անում, որ հենց այդպիսին էլ նա իրենց պետք է, և առաջարկություն, թե ո՞ր ոլորտներում իրեն կիրառեն, ու դրա դիմաց պարբերաբար մուծեն գումար: Գուցե եկել է ժամանակը՝ արդեն հրապարակեմ այդ փաստաթղթերը»,- մանրամասնել է Արշակ Կարապետյանը:

Կարդացեք նաև

Հավելենք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե իբր մինչև 2022-ը ներառյալ՝ մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։

Տեսանյութեր

Լրահոս