Ինձ համար շատ ուրախալի էր, որ պաշտոնյաների թերացումները հետևանք ունեցան. քրեական վարույթներ առայժմ չկան. Մինասյան

«Գերիների վերադարձի հարցը ավելի շատ դիվանագիտական ուղիներով տարվելիք գործընթաց է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` անդրադառնալով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի վերաբերյալ հարցին։

Վերջինս նաև հավելեց, որ արտգործնախարարությունը աշխատում է այդ ուղղությամբ։

«Թե ինչքան գերի կա Ադրբեջանում, արդարադատության նախարարության տիրույթում գտնվող հարց չէ»,-ասաց Գրիգոր Մինասյանը։

Անդրադառնալով Հռոմի ստատուտի վերաբերյալ հարցին` վերջինս նշեց` կան դատախազական և քննչական գործիքակազմեր։ Հնարավորություն ունենք ներգրավել միջազգային դատախազների։ Հայաստանը ռազմական հանցագործությունների բացահայտման պրոցեսում միայնակ չէ։ Գրիգոր Մինասյանը նաև խոսեց Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատված պաշտոնյաների վերաբերյալ հարուցված քրեական վարույթների մասին հարցին։

Կարդացեք նաև

«Շատ նորմալ գործընթաց է։ Երբ ղեկավարը տեսնում է, որ կան թերացումներ, դրանք պետք է ունենան հետևանք։ Քրեական վարույթներ առայժմ չկան»,-ասաց Գրիգոր Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս