«Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Ուկրաինայի դաշնակիցները պլանավորում են ամրապնդել ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը

Հարավային Աֆրիկայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Ուկրաինայի դաշնակիցները կքննարկեն ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը և կփնտրեն այդ ծրագիրն ամրապնդելու ուղիներ բանակցությունների հաջորդ փուլի համար։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Ուկրաինան ամիսներ շարունակ պատրաստ է եղել բանակցությունների, մինչդեռ Ռուսաստանը դանդաղում է և շարունակում է իր մահացու գործողությունները։ Ահա թե ինչու մենք բոլորս պետք է համատեղ աշխատենք Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հետ՝ մեկընդմիշտ արդար և երկարատև խաղաղություն ապահովելու համար», – ընդգծել է Սթարմերը։

Գագաթնաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 22-ին։ Հարավային Աֆրիկան ​​առաջին աֆրիկյան պետությունն է, որն հյուրընկալում է գագաթնաժողովը, և առաջին անգամ «Մեծ Քսանյակի» հանդիպումը կանցկացվի առանց աշխարհի ամենամեծ երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և ՌԴ-ի առաջնորդների։

Տեսանյութեր

Լրահոս