Ես և դատավոր Գրիգորյանը տարիներ առաջ աշխատել ենք ՀՔԾ-ում, սակայն դա ինձ չի կաշկանդում. «Իսակովի հողերի» գործով հանրային մեղադրող

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» գործով դատաքննությունը:

Դատական նիստի սկզբում դատավորը ԶԼՄ-ներին ասաց՝ կարող են տեսաձայնագրել դատական նիստը միշտ և այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից որևէ մեկը չի առարկել դրա դեմ:

Այնուհետև, ըստ ընթացակարգի, ներկայացան «մեղադրյալները»:

Սերժ Սարգսյանի պաշտպանները դատավորին բացարկ հայտնելու որոշում չունեին: Բացարկների հարցը քննելիս հանրային մեղադրողը բացահայտեց, որ ինքն ու դատավոր Գրիգորյանը տարիներ առաջ միասին աշխատել են Հատուկ քննչական ծառայությունում, բայց դա չի կարող կաշկանդել նրան անաչառ լինել: Դատավոր Արամ Գրիգորյանը հաստատեց փաստը: Պաշտպան Ամրամ Մակինյանը նկատեց՝ առնվազն կասկած կարող է լինել, որ կաշկանդվածություն կարող է լինել, սակայն դատախազը պնդեց՝ կլինի անշահախնդիր:

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանի պաշտպան Հակոբյանը նկատեց՝ ժամանակ է պետք, որ հասկանան՝ բացարկ հայտնելո՞ւ են հանրային մեղադրողին, թե՞ ոչ:

Հանրային մեղադրող Հովակիմյանն էլ իր հերթին ասաց՝ պաշտպաններին վարույթից հեռացնելու հիմքեր չունի:

Այնուհետև դատարանն անցավ վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննությանը: Սակայն, քանի որ 3-րդ նախագահի պաշտպան Հակոբյանը նոր էր ներգրավվել, վերջինս ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Հանրային մեղադրողը համակարծիք էր, գտնում էր, որ միջնորդությունը պետք է բավարարվի:

Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 16:00-ին:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։

«Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնել էին ՀՀ դատախազությունից:

Նշենք, որ ամիսներ առաջ 4 տարվա դատավարությունից հետո Սերժ Սարգսյանն արդարացվեց մեկ այլ շինծու գործով, որը ստացել էր «Դիզելի գործ» անվանումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս