Ինքը քաղաքականության մեջ զրո է: Քանի գնում, Հայաստանը փոքրանում է: Քայքայեցին Հայաստանը, սա իշխանություն չէ: Ո՞վ է տեսել՝ ամեն ինչի վրա հարկ դնեն: Շատ եմ խնդրում, մեր երիտասարդությունը մեղք է, փրկե՛ք մեր երիտասարդությանն էդ անօրեն, անուղեղ մարդկանցից:
Ժողովուրդը վառվում է, պայքարում է խեղճ ժողովուրդը, բայց փաստորեն ոչ ոք չի լսում ժողովրդին: Խեղճ ժողովուրդը տուժում է հա՛մ հոգեպես, հա՛մ ֆինանսապես: Ամեն ինչը թանկացնում են, պետական տուրքերը, հարկերը բարձրացնում են: Հեչ լավ չի: Հայաստանը պետք է ծաղկի, բայց Ցեղասպանության հարցը ո՞նց կարելի է մի կողմ դնել, որ նորից կրկնե՞ն:
Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ չեմ համարում, պիտի գնա հոգեբուժարան, բուժվի: Էս ի՞նչ է քաշում էս խեղճ ժողովուրդը: Բա դավաճան չէ, ի՞նչ է: Եթե ինքը դավաճան չլիներ, հողերն Ալիևին չէր ծախի: Ալիևն ո՞վ է, ադրբեջանցին ո՞վ է, որ մտնի Հայաստան: Եթե մեր ազգը ազգ լինի, պիտի ոտքի կանգնի, պայքարի:
Նիկոլ Փաշինյան, լավ հիշիր 2018թ., դու ում վրա հենված եկար իշխանության: Ամբողջ աշխարհը որ ծնկած էր գլոբալիստների դիկտատուրայի տակ, դու առաջին удар-ը կերար այս քաղաքից: Երբ իշխանությունը բռնազավթելուց հետո գլոբալիստական ծրագրով փորձում էիր եկեղեցին գրավել ու Վեհափառին «վռնդեք», դուք удар-ը կերաք ձեր մռթին: Նենց որ, Նիկոլ Փաշինյան, լա՛վ հիշիր՝ վերջդ էլ է գալու էս քաղաքից, Էջմիածնից ու էջմիածինցիներից:
Սերժ Սարգսյանի օրոք համենայն դեպս մեր ազգային արժանապատվությունն այս աստիճանի ոտնահարված չէր։ Ես շատ ծանր եմ տանում, որ ամբողջ աշխարհի առաջ հայ ժողովրդին այսպես ստորացնում են: Էն ժամանակ էս զգացումը չկար, ու իմ կարծիքով՝ դա շատ կարևոր է: Ամեն դեպքում բարոյական կողմը չի կարելի անտեսել:
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքացիները պատասխանում են «Նիկոլ Փաշինյանի 2018թ. հեղափոխությունն ավելի շատ օգո՞ւտ տվեց, թե՞ վնաս» հարցին:
Էս իշխանության օրոք չէ՞ր, որ մի փոքր քառակուսի տեղում մեր երեխեքը վառվեցին, չիմացանք՝ ինչ եղավ, բայց մեր հայրենիքի համար էին գնացել ծառայելու: Էլ չհաշված 5000 անմեղ երեխեքին, որ գնացին զոհվեցին:
Սա ի՞նչ հետք պիտի թողնի մեր երեխաների վրա… Դավաճանի պիտակ: Հիասթափված ենք: Կուզենայինք ճիշտ մարդու գտնեինք, որը ավելի լավ ճանապարհ ցույց կտար ժողովրդին:
2018թ.-ից՝ հեղափոխության օրերից սկսած՝ մենք կապիտուլացվում ենք առ այսօր: Ես չեմ կարծում, որ էն թշնամին, ով մեզ ոչնչացնելու խնդիր ունի, այսօր փոխվել է: Կարող է՝ այսօր հայերին մորթազերծ չեն անելու, տիկերը չեն կախելու, կանանց գետը չեն գցելու, հղի կանանց երեխաներին փորերից չեն հանելու, բայց տները կգնեն, տնտեսությունը կգրավեն, հայրենիքը կդառնա առանց հայերի: Ես դեմ եմ:
Իշխանությունը ոչինչ չի անում մեր պետականության, մեր ազգի գոյատևման համար: Հիմա էլ հայցերն են ուզում հետ վերցնել: Միայն էդ քայլերը բերում են մեր անկմանը, ոչնչացմանը, մեր ազգի նվաստացմանը:
Հենց առաջին անգամ տեսել եմ, Փաշինյանն ինձ վրա բացասական տպավորություն է թողել: Հիմա ամբողջ ազգն է գնահատում բացասական: Պահվածքից երևում էր, որ ինքը ծրագիր է կատարում: Իր էդ շարժուձևը միտինգների ժամանակ, էդ ամբողջ թատրոնն ամեն ինչ ասում էին: Անգրագետ, տխմար, անմարդկային, ստախոս անձնավորություն, որը ամոթ, նամուս, թասիբ չունի:
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:«Ապագա կան»-ն լոզունգ էր, լոզունգ էլ մնաց. Ոչ մի տեղ չկա էդ ապագան:
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: