ՄԵՆՔ ՄԱ՞ՐԴ ԵՆՔ ԸՆՏՐԵԼ, ԹԵ՞ ԳԻՇԱՏԻՉ. Ո՞Վ ԵՍ ԴՈՒ, ՈՐ ԱԿԱՆՋ ԿՏՐԵՍ. #ՄԱՍԻՍՆ Է ԽՈՍՈՒՄ

Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Մասիսի բնակիչները:

Նրանք պատասխանում են «Լսո՞ւմ եք ՔՊ-ականների ելույթները, հավատո՞ւմ եք նրանց ասածներին» հարցին:

• Ամաչում եմ, բոլորից էլ ամաչում եմ, հատկապես՝ գլխավորից շատ եմ ամաչում, որովհետև մենք էդ թեթևսոլիկ ազգը չենք, որ տենց Ազգային ժողով ներկայացնենք: Վերադասն ինքը պետք է օրինակ ծառայի ժողովրդին, ոչ թե ժողովուրդը համացանցով դաստիարակի վերադասին: Անամոթ իշխանություն է: Փողոցում չեն կարող այդպես խոսել, էդքան ռիսկ չունեն:

• Մենք ընդհանրապես չենք վստահում ՔՊ-ականներին: Ամբողջ օրն իրար ուտում են, փոխանակ երկրի հարցը լուծեն: Ամբողջ օրն իրար անպատվում են, ծեծուջարդ է:Իրենց չեն ընտրել, որ գան, երկիրը քանդեն:

Կարդացեք նաև

• ՔՊ-ն հակապետական, պետությունն ավերող կուսակցություն է:Արցախն ավերեցին, հիմա էլ անցել են Հայաստանին: Միայն իշխանափոխությունը կփրկի:

• Վստահություն չկա հանդեպ էս իշխանությունը: ԱԺ-ում երկրի հարցերը պիտի լուծվեն, ոչ թե իշխանությունը վեր կենա, ժարգոնով խոսի: Երկիրը տանում են անդունդ: Դրանց հետ ապագա չկա:

• Ինչի՞ մեր Ղարաբաղի հարցով Ազգային ժողովում չեն հետաքրքրվում, ինչի՞:

• Ես դրանց չեմ հարգում: «Ականջ ենք կտրելու, քիթ ենք կտրելու»…Մենք ձեզ որպես մարդ ենք ընտրել, ոչ թե գիշատիչ, դու ո՞նց ես ուրիշի ականջը կտրում, թեկուզ լինի ընդդիմադիր, հայ է…Ո՞վ ես դու, որ ականջ ես կտրում:

• Օր օրի մեր երկիրը փոքրանում է, ու դա մեր ղեկավարների ընտրությունն է: Ինքն ամեն ինչ տանուլ է տալիս: Իր կուսակցությունում էլ բոլորն իր նման են: Չի կարողանում ղեկավարել, թող հեռանա:

• Խաբելով եկան, կառավարությանը տիրեցին, էդքան մարդու գլուխ կերան: Երկու ազգ կա՝ бродяга՝ ցիգանը և հայը:

• Կրթվելու նորաձև ո՞րն է: Կրթվելը միշտ էլ պարտադիր է եղել, ինչպես և մշակույթը, իսկ սրանք ջնջում են մշակույթը: Համախմբվել է պետք՝ միահամուռ ուժերով իշխանության հեռացնելու համար: Ուժը միասնության մեջ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս