
ՔՈ ՏԵՂՆ ԻՋԵՎԱՆՆ Է, ԴԱՎԱՃԱ՛Ն ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ, ԳՆԱ՛, ԽՈԶԴ ՔԵՐԹԻ. ՉԱՐՉԻ, ԲՈՇԱ, ԳԱՎԱՌԱԿԱՆԻ ՄԵԿԸ. ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
- Հենց առաջին անգամ տեսել եմ, Փաշինյանն ինձ վրա բացասական տպավորություն է թողել: Հիմա ամբողջ ազգն է գնահատում բացասական: Պահվածքից երևում էր, որ ինքը ծրագիր է կատարում: Իր էդ շարժուձևը միտինգների ժամանակ, էդ ամբողջ թատրոնն ամեն ինչ ասում էին: Անգրագետ, տխմար, անմարդկային, ստախոս անձնավորություն, որը ամոթ, նամուս, թասիբ չունի:
- Նիկոլը ծայրահեղ բացասական կերպար է իմ ազգի համար: Ինքը մի հատ ոչնչություն է. Քո տեղն Իջևանն է. գնա՛, խոզդ քերթի՛ր: Ես կոչ եմ անում. մեր ազգը թող կանգնի, սրան մաքրի: Սյունիքն էս րոպեին էլ հարցականի տակ է: Պարսիկից չվախենա՝ համոզված եմ՝ օր առաջ Սյունիքը կտա: Փաշինյան Նիկոլ, դավաճան ոչնչություն ես: Օր առաջ թրաշդ մաքրել ես, որ ոջիլներդ, կեղտերդ մաքրես, բայց դա քեզ չի հաջողվի:
- Նիկոլ Փաշինյանին առհասարակ որևէ կերպարի չէի նմանեցնի, որովհետև տենց կերպարներ քիչ են լինում, ովքեր սկզբունքներ չունեն: Չարչի, բոշա, գավառական մարդ, ի՞նչ ասեմ:
- Նիկոլ Փաշինյանի՝ բացասական լինելու աստիճանը նկարագրելի չէ: Սրիկա դավաճան: Ուրիշ ոչ մի բան:
- Ահավոր հուսախաբված եմ: Ես ինքս ընտրել եմ իրեն, բայց ահավոր հուսախաբված եմ:
- Խաբեց բոլորիս: Երկիրը կարող ենք վերականգնել. Էդ երեխեքի կյանքը հետ չենք բերի: Ամեն մեկը մի լույս էր… Աշխարհը կարող է խառը լինել, բայց դա չի նշանակում, որ մարդը կարող է լինել սրբապիղծ: Ոչ մի ղեկավարի արևով չեմ երդվում, բայց մարդիկ թասիբ ունեին, չէին ասում՝ Արարատը մերը չի, հանե՛ք: «Արցախը Հայաստան է, և վերջ» ես գոռացի՞, Լևոնը գոռա՞ց, Ռոբե՞րտը, թե՞ Սերժը: Թող չգոռար, էդ խոսքը բերանից է դուրս գալի՞ս, թե՞ որտեղից…
- Ինքը միայն օդի մեջ խոսում է: Էսօր մի բան ասում է, վաղն ասում է՝ տենց բան չեմ ասել: Քանի կար՝ Արցախը մերն էր, հետո կանգնեց-ասեց՝ չկա Արցախը:
- Դիկտատոր խաբեբա է, ոչ մի խոստում չի կատարել: Մեծագույն մանիպուլյատոր է:
- Ես եկել եմ այն համոզման, որ սրան պատրաստել են, ուղարկել են Հայաստան, որ երկիրը քանդի: Ես լրիվ համոզված եմ դրանում: Մեր փրկությունը սրան երկրից լարելն է: Չնայած իմ ցանկությունն է, որ մնա այստեղ, ցմահ դատապարտվի, որ հասկանա՝ էս ժողովրդի գլխին նման փորձանք չի կարելի բերել:
Մանրամասները՝ տեսանյութում: