
ՆԻԿՈԼԻ ՆՊԱՏԱԿԸ ՉԻ ԿԱՏԱՐՎԻ. 2-ՐԴ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ. ԳԼՈՒԽԸ ՔԱՐՈՎ ԿՏԱ, ԻՆՔԸ ԹՈՒՐՔԻՑ ՎԵՐԱՆ Է. #ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ. ԱԲՈՎՅԱՆ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Աբովյանի բնակչիները:
Նրանք պատասխանում են «Դուք համաձա՞յն եք Արցախյան հարցը և Ցեղասպանության ճանաչման հարցը փակելու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ» հարցին:
- Նորմալ մարդը երկու հարցերի վերաբերյալ էլ, բացասականից բացի, ուրիշ կարծիք չպետք է ունենա: Թյուրմացություն է: Շատ սխալ քաղաքականություն է վարում, հային դեմ: Կոտրեց էլի, հայի մեջքն էլ կոտրեց, ամեն ինչն էլ կոտրեց: Մեկ օր շուտ պետք է իրենից ձերբազատվել: Ուղղակի ժողովուրդը շատ է երկարացնում դրա գոյությունը: Ամբողջ ազգն է տառապում դրա ձեռքը: Ում խոսեցնում են, չգիտեն՝ ինչ ասեն: Էս ազգը շատ մեղք է, ընկճված է: Իր երեսից: Մեր լույս երեխեքին էդքան կորցրեցինք, ո՞նց կարելի է էդ ամեն ինչը ուրանալ ու ասել՝ զոհվեցին հանուն ոչնչի: Բացարձակ անամոթություն է սա: Ինքն իր հոգեկան վիճակով բոլորիս հոգեկան է սարքել: Ազդում է վրաս: Էնքան անինքնասեր է, թուրք էլ են ասում, չի վիրավորվում:
- 100 տարի մենք ցեղասպանության դեմ պայքարել ենք, աշխարհի մեծ մասն ընդունել է, որ ցեղասպանություն է եղել հայ ազգի նկատմամբ, իսկ էդ կոչվածը, որ մարդ անունն էլ չի ուզում տալ, 100 տարվա արած գործը գցեց ջուրը: 5000 տարի էդ հողի վրա ապրել է արցախցին, հիմա եկել ես, 5 րոպեում փակո՞ւմ ես: Հազարավոր զոհեր են տվել, ինչի՞ համար: Էդ ձև սուտասան, ֆոկուսնիկ աշխարհում չկա… Դավաճանը… Ջանս դողդողում է, որ դրան տեսնում եմ, ձայնը լսում եմ: Ո՞վ էր սպասում, որ էս ազգի մեջ էսքան վիժվածքներ կան:
- Ինքը սխալ է, ոչ մի բան չի անում ո՛չ արցախցիների, ո՛չ հատկապես Հայաստանի համար: Ինքը սատանայական գործեր է անում, ոչ թե մարդկային: Թուրքի հետ հայը չի կարող հաշտ ապրել:
- Փաշինյանի գործունեությունն ընդամենը հայ մարդու համար բառի բուն իմաստով ոչնչություն է, քանզի նա 7 տարիների ընթացքում 7 րոպեի աշխատանք չի արել հանուն հայրենիքի:
- Ինքն է տվել Արցախը: 30 տարի ո՞նց էր Արցախը մնացել անկախ, առանց թուրքի: Եկել էր Ղարաբաղ, ասում էր՝ Արցախը Հայաստան է, հիմա էլ ասում է՝ Արցախն Ադրբեջան է: Ինքը որ հեռուստացույցով խոսում է, անկախ ինձնից ներվայնանում եմ: Չեմ կարողանում տանեմ: Հայաստանը նույնպես ինքը տալիս է: Ինքը եթե էսօր Ցեղասպանությունը ժխտում է, բա 1.5 միլիոնը ո՞նց է զոհ գնացել: Թուրքն էլի մտնելու է, կոտորի: Ասում է՝ 7 տարի մնացել եմ նույն դասարանում, և ես իրոք հավատում եմ, որ ինքը 7 տարի մնացել է նույն դասարանում:
- Մեզ տանելու է կործանման, եթե մենք չհետևենք մեր մեծերի՝ Գարեգին Նժդեհի, Անդրանիկի խոսքերին: Մենք ո՞նց կարող ենք ուրանալ Ցեղասպանությունը: Եթե մենք ապրում ենք բարբարոսների շրջապատում, ո՞նց կարող ենք չզինվել: Միակ ելքը հզորանալ, ազգ-բանակ դառնալն է: Իշխանափոխությունը պետք է արվի մինչև ընտրություններ, որովհետև ընտրություններով Նիկոլը կանցնի:
- Նիկոլի նպատակը չի կատարվի. 2-րդ Ցեղասպանություն չի լինելու. գլուխը քարով կտա, ինքը թուրքից վերան է: Անձամբ ես իրեն եմ ընտրել, բայց մեծ հիասթափություն եմ ապրել: Փոշմանել եմ 100%-ով: Այսպիսի՞ն էր մեր Հայաստանը: Ամոթ իրեն: Ափսոս մեր երկիրը, հող ու ջուրը, հիմա էլ հիստերիայի մեջ է, թպրտում է հավի նման:
- Ցեղասպանության հարցը չի փակվի, որովհետև կան պետություններ, որոնք ընդունել են այն: Ի՞նչ է նշանակում՝ հանե՛ք, տեսնենք՝ ինչքան մարդ է մահացել:
- Չի կարելի փակել ո՛չ Արցախի հարցը, ո՛չ Ցեղասպանության: Յուրաքանչյուր գիտակից հայի համար այդ հարցերը միշտ լինելու են: Կուզեի, որ հրաժարական տար: Ուրիշ ոչ մի բան: Ի վերջո, տալու է հրաժարական, բայց թող նորմալ, հանգիստ գնա:
- Ժողովուրդը վառվում է, պայքարում է խեղճ ժողովուրդը, բայց փաստորեն ոչ ոք չի լսում ժողովրդին: Խեղճ ժողովուրդը տուժում է հա՛մ հոգեպես, հա՛մ ֆինանսապես: Ամեն ինչը թանկացնում են, պետական տուրքերը, հարկերը բարձրացնում են: Հեչ լավ չի: Հայաստանը պետք է ծաղկի, բայց Ցեղասպանության հարցը ո՞նց կարելի է մի կողմ դնել, որ նորից կրկնե՞ն:
- Մի քանի հազար տարի առաջ Արցախը գոյություն է ունեցել: Էդ մարդիկ պինդ պահել են այդ հողը, և հանկարծ Փաշինյան անունով մեկն ադրբեջանցիների ու թուրքերի ջրաղացին ջուր է լցնում: Ու դա վարչապետ է դառնում: Դավաճան է, ուրիշ ոչինչ:
Մանրամասները՝ տեսանյութում: