
ԳԱԼՍՏՈՒԿ Է ԿԱՊՈՒՄ, ՀՌՓԱՆՈՒՄ. ՀԵՌԱՑԻ՛Ր, ԳՆԱ՛, ԴԱՎԱՃԱ՛Ն, ՏԳԵ՛Տ, ՀԵՐԻՔ Է ՔՈ ԱԳԱՀ ԹԻՄՈՎ ՏԱՆՋԵՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԹԱԼԱՆԵՍ ԵՐԿԻՐԸ. #ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Երևանի բնակիչները:
Նրանք պատասխանում են «Փաշինյանն ասում է, որ իրենք տգետ են: Ըստ ձեզ՝ տգե՞տ են, թե՞ դավաճան» հարցին:
- Էդ պաշտոնը զբաղեցնող մարդը չի կարող տգետ լինել: Տգետ չեն, դավաճան են: Հողերը տալով՝ գնում են: Երևի Հայաստանն էլ են ծախել արդեն:
- Մեկը մեկից բեթար են: Իհա՛րկե տգետ են: Ո՞ւր է էնտեղ կիրթ մարդ: Անուղեղ են ու դավաճան: Մեծ գումարներ են վերցնում թուրքից: Դրա համար էլ էսքան օյիններ են հանում մեր գլխին:
- Գալստուկ կապում, հռփանում… Իյաաա՜, ասում ա՝ ես արժանի չեմ 2 սենյականոցում ապրեմ, սպասի՛ր մի հատ «дворец» կառուցեմ: Էդ սաղ դավաճանություն ա: Բա էն ջահել երեխեքը որ գնացին, 4-5000, 20 000 մարդ պակասեց մեզնից: Բա նրանք նոր սերունդ տվող երեխեք էին, չէ՞: Բայց մարդիկ կան՝ կարան 10 000 էլ կոտորեն՝ իրենց լավ լինի: Փաշինյանը չի ասո՞ւմ՝ 7 տարի ա՝ բան չենք արել: Այսինքն՝ մեր կառավարության անդամները դեբիլներ են եղել: Յաաա՜, 7 տարի հետո հասկացա՞ր:
- Փաշինյան կոչեցյալն անգրագետ է, ու ժողովուրդն էլ նկատած կլինի՝ հիվանդություն ունի. աչքերից երևում է: Աննային ասեք՝ դեղերը պատրաստի, տա: Ես հոգեբանությունից մի քիչ հասկանում եմ, որ խոսում է, երևում է՝ մի քիչ էն չի, հիվանդ մարդ է: Էդ հիվանդ մարդն էլ մեզ ղեկավար է նշանակվել, պետություն է ներկայացնում, գնում այստեղ-այնտեղ խոսում: Տավար Ալիևն էլ ձեռքը խփում, ասում է՝ ինչ ասեմ՝ պիտի անես, էս էլ ասում է՝ ինչ ասում է՝ պիտի անենք: Վախկոտի մեկը: Ինքը վախտին որ փողոցի տղա լիներ, դուխով տղա, տենց չէր անի: Բայց ինքը «չմո» է եղել, «չմո» էլ մնացել է:
- Ինքն անկիրթ է, ժողովրդին էլ հետը տանում է դեպի անկրթություն: Թեկուզ կնոջ «Կրթվելը նորաձև է» նախագիծը: Ես այդտեղ նորաձևություն չեմ տեսնում: Կրթություն միշտ էլ եղել է: Հենց անկրթությունն է հիմա նորաձև դարձել:
- Նիկոլն էսօրվա վիճակով այ սենց կզած ման է գալիս: Բոլորը վրեն մատ են թափ տալիս, ոչ թե մենակ Ալիևը: Ալիևը գլխին խփում է, ինչ ուզում է, ասում է՝ վերցրու, քոնն է:
- Եթե ինքն իր մասին այդ կարծիքին է, որ տգետ է, մենք էլ ի՞նչ պետք է ասենք, պետք է համաձայնենք: Էդ տգիտության պատճառով էլ մենք վատ ենք ապրում:
- Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ չեմ համարում, պիտի գնա հոգեբուժարան, բուժվի: Էս ի՞նչ է քաշում էս խեղճ ժողովուրդը: Բա դավաճան չէ, ի՞նչ է: Եթե ինքը դավաճան չլիներ, հողերն Ալիևին չէր ծախի: Ալիևն ո՞վ է, ադրբեջանցին ո՞վ է, որ մտնի Հայաստան: Եթե մեր ազգը ազգ լինի, պիտի ոտքի կանգնի, պայքարի:
- Եթե մեր ազգին կառավարում են դիլետանտները, բնական է, որ ամեն տեղ տգիտություն պետք է թագավորի: Շատ վատ է ամեն ինչ: Հեռացի՛ր, գնա՛, հերիք է դու քո ագահ թիմով տանջես էս ժողովրդին, թալանես երկիրը:
Մանրամասները՝ տեսանյութում: