ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, ՔՈՒՉԻՑ ԵԿԱԾ, ԼԱ՛Վ ՀԻՇԻՐ 2018Թ., ԱՌԱՋԻՆ УДАР-Ը ՁԵՐ ՄՌԹԻՆ ԿԵՐԱՔ ԷՍ ՔԱՂԱՔԻՑ, ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՔ ԵԿԵՂԵՑԻՆ ԳՐԱՎԵԼ. ՎԵՐՋԴ ԷԼ Է ԳԱԼՈՒ ԷՍ ՔԱՂԱՔԻՑ. #ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ. ԷՋՄԻԱԾԻՆ

Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են էջմիածինցիները:

Նրանք պատասխանում են «Փաշինյանն ասել է՝ աղքատությունը մեր գլխում է, ժողովուրդը պետք է կրթվի, որ լավ ապրի: Համամի՞տ եք» հարցին:

  • Աղքատությունն ու դավաճանությունը Փաշինյանի գլխում է: Ախ ենք անում, որ մի օր լսենք՝ դրան մի բան եղել է… Ես ոնց մտածում եմ, հայը չի կարող անել տենց բան, որ սա է անում: Երևի թուրքը այդքան չկարողանար անել, ինչ ինքն է անում: Մենակ ինքը չէ, ՔՊ-ն՝ ոտքից գլուխ: ՔՊ-քանդել պետությունը. Վսյո:
  • Դպրոցները հանում են, դրա համա՞ր: Հայոց պատմությունը հանում են, դրա համա՞ր: Ցեղասպանությունը կասկածի տակ է դնում, հետո ասում՝ սխալ եք հասկացել: Շատ էլ ճիշտ ենք հասկացել: Իմ նախնիներն էլ են մշեցի, փախել եկել են: Աղքատությունն էլ իրենից է գալիս, ինքը որ լավ ղեկավար լինի, աղքատ չենք լինի: Ինքը աղքատությունից դուրս եկավ, չէ՞, դրանից է: Հիմա հո աղքատների, ծերերի մասին չի՞ մտածի: Իր հայրը ճիշտ ասաց՝ ինքը պատրաստ չի ղեկավար լինել: Ուրեմն իրենք մի բան գիտեին: Մենք սխալ ընտրություն արեցինք: Ոչ մի լավ բան չկա էս 7 տարվա մեջ, կտերը կերանք, էդ է:
  • Աղքատությունն ինքն է, որ եկավ, էս չարիքը սարքեց մեր գլխին, կորցրինք Արցախը, հիմա էլ կորցնում ենք Հայաստանը… Իրենից վատ ուղեղով մարդ ես Հայաստանում չեմ տեսնում: Իրեն կասեի՝ հե՛լ, վեշերդ հավաքի՛, գնա՛ Բաքու: Քո տունն այնտեղ է, դու հայ չե՛ս:
  • Նախ ինքը պիտի կրթված լիներ, ինքը պիտի կրթություն ստանար: Ամբողջ աշխարհի առաջ խոսում է, ու ինքը չի պախարակվում աշխարհի առաջ, խայտառակվում ենք մենք բոլորս:
  • Անգրագետ սուտասան… Իրեն ո՞նց կարելի է մեկնաբանել: Սրա բախտը точно վախկոտ Քաջ Նազարի բախտն է: Հիմա էս ապուշն է՝ աղքատությունը ձեր գլխի մեջ է, կրթվելը նորաձև է, մալինա հավաքողը պիտի անգլերեն իմանա… Մարդուկնիկ անասուններ, ապուշներ, կրթվելը նորաձև չէ, դասակ է: Էսօր քուչից եկել եք, կրթվելն էլ նորաձև է դարձել…

  • Նիկոլ Փաշինյան, լավ հիշիր 2018թ., դու ում վրա հենված եկար իշխանության: Ամբողջ աշխարհը որ ծնկած էր գլոբալիստների դիկտատուրայի տակ, դու առաջին удар-ը կերար այս քաղաքից: Երբ իշխանությունը բռնազավթելուց հետո գլոբալիստական ծրագրով փորձում էիր եկեղեցին գրավել ու Վեհափառին «վռնդեք», դուք удар-ը կերաք ձեր մռթին: Նենց որ, Նիկոլ Փաշինյան, լա՛վ հիշիր՝ վերջդ էլ է գալու էս քաղաքից, Էջմիածնից ու էջմիածինցիներից:
  • Ես չեմ կարողանում կողմնորոշվեմ՝ ինքն ինչ է ասում: Երեկ էլ եմ լսել: Մեկ էս գլխից է խոսում, մեկ էն գլխից… Մի բառը 5 անգամ կրկնում է: Ի՜նչ էինք իրենից սպասում, բայց ինչ տեսանք…  2018թ. իր համար պայքարեցինք, հասանք Երևան, ճանապարհները փակեցինք, հիմա ավելի վատ ենք ապրում: Դուխով ղեկավար, տղամարդ ղեկավար է պետք, որ ձեռքը խփի սեղանին, ասի՝ իմ ասածն է, և վերջ, ոչ թե ղժղժալով հարց լուծի:
  • Նախ՝ թող ինքը մանկուց կրթվեր, որ ուղեղ ունենար, չմտցներ էս թրքահպատակությունը ժողովրդի մեջ: Ինքն իր դեբիլ, անուղեղ տեսակով ժողովրդին պիտակավորում է: Եթե ինքը ծնկի է եկած, մենք չենք պատրաստվում ծնկի գանք: Ինքն ի՞նչ է, որ իր կրթածն ինչ լինի: 7 տարի է, ի՞նչ ունենք: Չունենք Արցախ, մեր ամբողջ Հայաստան աշխարհը վտանգի տակ է, մազից ենք կախված:
  • Լինում են իշխանության եկած կիսագրագետ մարդիկ, բայց իրենք թշնամի չեն լինում ժողովրդին: Սա եկել է հատուկ նպատակով, դրսից՝ կործանելու էս ազգը: Արդեն պետք է չվախենալ: Էն ժամանակ, երբ իր կողմնակիցները, թեկուզ հասարակ ժողովուրդը փողոցներն էր փակում, ես խնդրում էի՝ մի՛ արեք, ձեր գլխին փորձանք եք բերում… Հիմա մեզ ուզում է նորից խաբի՞… Որքան էլ փորձես, միևնույն է, հային իր արմատներից կտրել չես կարող: Մենք ամուր ենք կանգնած մեր ոտքերի վրա: Հային կարող ես փորձել սպանել, սակայն մեր պապերն ապառաժների կողերին թխել են հացը, արյուն-արցունքով են էդ խմորը հունցել ու պայքարել, որ հայն ապագա ունենա: Դու խաբեցիր, ասացիր՝ «ապագա կա», սակայն այսօր մենք համոզվեցինք՝ ապագա չկա, եթե դու մնաս իշխանության: Օր առաջ քո ու քո ամբողջ ոհմակի՝ ՔՊ-ի հեռացումը կփրկի ազգը: Ժողովուրդ ջան, հավատացեք ձեր ուժերին, հավատացեք ձեր սրտին, երբեք չհավատաք իրեն գոնե էսքանից հետո, էսքան կոտորածից հետո, մեր սրբությունները ոտնահարելուց հետո, ամեն ինչ կործանելուց, սահմանը բացելուց ու ամեն ինչ թշնամիներին հանձնելուց հետո: Եթե ոտքի էլ չեք կանգնում, գոնե սպասեք հերթական ընտրություններին ու գնացեք «ո՛չ» ասելու: Մենք շատ ենք հետ ընկել, ու պատճառը մենք ենք, ոչ թե նա: Միշտ էլ սրիկաներ, դավաճաններ կգան, բայց եթե մենք չուզենք, իրենք չեն կարող տեղավորվել: Խելքներդ գլուխներդ հավաքեք: Մեր պապերը ձեզ բան են թողել, գոնե դուք էլ թողեք ձեր թոռների ու ծոռների համար:
  • Մի հարց կտայի իրեն՝ ինչի՞ համար սենց արեց: Սերունդներ ջնջեց, մի տնից հայր ու տղա, երկու եղբայր չկան: Ինչի՞ համար արեց: Ապրում էինք, էլի, մեզ համար: Մեր տնից երեք վիրավոր կա: Նենց մեկը պիտի նստի, ում գլխում իրոք ինչ-որ բան կա, որ գոնե մի քիչ ժողովրդի մասին էլ մտածի, ոչ թե մենակ աթոռի ու մեկ էլ՝ ոնց անի, որ ամեն մի սանտիմետր հողը տա, ու պրծնենք: 
  • Դա դպրոց չի գնացել, պատմություն չգիտի: Մի մարդ որ ասի՝ գնացեք, Եղեռնի զոհերի անուն-ազգանունները գրեք, տեսնենք՝ ով է մեռել, էլ ի՞նչ եք ուզում:
  • 2016թ.-ից հետո Եռաբլուրը մի փոքր գյուղ էր, իսկ հիմա քաղաքից անցել է: Ես ինքս ազատամարտիկ եմ: Չենք կարողանում մտնել Եռաբլուր, անտանելի է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս