
ԽՈՒԺԱՆՆԵՐ. ԻՋԵՎԱՆՑԻ ԳԻԺ ՓԱՇՕՂԼՈՒՆ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼ ԱՐԱԲԱԹԸ. ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
- Աննկարագրելի է, մեկ բառով հնարավոր չէ բնութագրել այս իշխանությանը՝ խուժաններ: Եթերային արտահայտություններով դա հնարավոր չէ անել:
- Մողոզիկ. Իմ սիրած բառն է. սա է այս իշխանության նկարագիրը: Սրիկա, դավաճան, խաբեբա… Եթե մի բառով՝ վերջակետ:
- Իշխանություն կա՞… Փաշինյա՞նն է իշխանությունը, թե՞ Արաբաթը… Թուրքիայի գործակալ: Սրանք ամբողջ կյանքում չտեսած, չկերած, չհագած են: Սովածը չպիտի կշտանա: Այ դրա համար իրենք էս են, ու մեզ էլ էս ծանր վիճակի մեջ գցեցին: Գիշերները սրանց արածից չեմ քնում: Ո՞վ է ինքը, ո՞վ է Փաշօղլուն… Իջևանցի գիժ: Բոլոր ՔՊ-ականների տեղը, ովքեր էս թալանին մասնակցել են, բանտն է, իսկ մեզ՝ հաղթանակ:
- Ամբողջ Հայաստանս տալիս է, ո՞նց պիտի բնութագրենք իրեն: Ես կիլոմետրերով Նիկոլի հետ քայլել եմ, հավատացել եմ իրեն, իսկ հիմա՝ չէ:
- Թող գնան՝ ղուշ ու հավ պահեն: Ժողովուրդը չի զգում, որ պետություն ունի, էդ հաճույքը չի զգում:
- Ընտրել եմ, հավատացել եմ, սխալ եմ գործել, ինձ խաբված եմ զգում: Երկրորդ անգամ էլ սխալվեցի, ասացի՝ դե, բոլորն էլ սխալական են, բայց խաբվել եմ:
- Սա ի՞նչ հետք պիտի թողնի մեր երեխաների վրա… Դավաճանի պիտակ: Հիասթափված ենք: Կուզենայինք ճիշտ մարդու գտնեինք, որը ավելի լավ ճանապարհ ցույց կտար ժողովրդին:
- Թյուրիմացություն է: Մի երկրի իշխանությունից եթե իշխանության հոտ չի գալիս, ի՜նչ իշխանության մասին կարելի է խոսել:
- Էս ժողովրդի վիճակն էս ի՞նչ է: Մեղք է էս ժողովուրդը: Էսքան չարություն ես չեմ տեսել: Նախանձը, չարությունը…
- Մարդիկ աշխատանք չունեն կամ աշխատում են չնչին գումարով, փողը չեն ստանում, թոշակառուներին դեղի գումար չի հերիքում:
- Չեմ գնալու, պայքարելու եմ: Ունեմ արտագաղթելու հնարավորություն, բայց մնալու եմ ու պայքարեմ:
Մանրամասները՝ տեսանյութում: