ԳՈՂ, ԱՎԱԶԱԿ ԵՆ. ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԴՐԱ ՍՏԵՐԸ ԼՍԵՄ. ՍՏՐՈՒԿՆ ՈՒ ԽԱՄԱՃԻԿԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԻՇԽԱՆԱՎՈՐ ԼԻՆԵԼ. ԵՐԿԻՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՄԱՏԱՂ Է ԱՆՈՒՄ ՔԱՋ ՆԱԶԱՐԸ. ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ

Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

  • Իշխանությունը ոչինչ չի անում մեր պետականության, մեր ազգի գոյատևման համար: Հիմա էլ հայցերն են ուզում հետ վերցնել: Միայն էդ քայլերը բերում են մեր անկմանը, ոչնչացմանը, մեր ազգի նվաստացմանը:
  • Ո՛չ կարողանում են ներքին քաղաքականություն վարեն, ո՛չ արտաքին, ո՛չ կարողանում են ժողովրդի պահանջները կատարել, ֆինանսական հարցերում էլ մարդկանց նեղ կացության մեջ են գցել:
  • Հուսալքված ենք, չենք մտածում, որ մեր երկրի համար կարող է որևէ լավ բան լինել: Միայն վատն ենք տեսնում: Խոստումներ են տալիս, նստում են, ու ոչ մի դրական բան չենք տեսնում: Ես իրեն (Փաշինյանին.- խմբ.) լուրջ չեմ վերաբերվում, հեռուստացույցով էլ չեմ ուզում նայել ու լսել ստերը:
  • Էս երկիրը տարել, թուրքերին մատաղ է անում, բերանացի էլ ասում ա, իրա զոմբիներն էլ իրան ընդունում են: Այ էդպես էլ երկիրը կործանում են: Թուրքիան է, 2 միլիարդ կշպրտի, որ իր համար կոպեկ է, կմտցնի գյուղատնտեսության մեջ, ու վերջ, Հայաստան չկա: Ուշքի՛ եկեք, ժողովուրդ, ի՞նչ է անում ձեր գլխին:
  • Ես չգիտեմ՝ մեր Հանրապետության նախագահն ո՞վ է, անուն-ազգանունը չգիտեմ, երդվում եմ: Փաշինյանի անունն էնքան են տվել, ես գիտեմ՝ ինքն է:

  • Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարն» է. ինչ-որ մեկի թելադրանքով նստել է, ինչ ասում են, էն էլ անում է: Խելքից պակասի մեկն է, էլի, ի՞նչ ասեմ:
  • Մենք իշխանություն չունենք. Ստրուկներն ու խամաճիկները չեն կարող իշխանավոր լինել, նազիր-վեզիրներն էլ երբեք իշխաններ չեն դառնա: Մինչ օրս նույն ընդդիմադիրն են մնացել: Մենք իշխանություն ձևավորելու խնդիր ունենք: Թուրքի հարեմի հարսներ են սրանք: Բայց ավելի լավ կլիներ՝ մեր դեմ հնազանդ լինեին, թուրքերի դեմ ըմբոստանային: Բայց հույս ունենք բոլորով ազգային իշխանություն ձևավորել:
  • Այսօրվա իշխանությունը գող-ավազակ է, ուրիշ ոչինչ: Խաղաղության պայմանագիր են կնքում: Զրո է: Երբեք չի գործելու:
  • Զիջումներով ոչ մի լավ բանի չենք հասնելու. Նույն սցենարն են անում, ինչ որ Ղարաբաղում: Հիմա կասեն՝ ազատվենք Զանգեզուրից, հետո՝ Տավուշից, Վարդենիսից, ու այդպես շարունակ:
  • Մեզ պետք է լիդեր, որ ժողովուրդը հավատա, վստահի ու հետևից գնա: Թե չէ սա բարդակ է:
  • Ոչնչություն է, իշխանություն չէ: Ես չեմ ուզում ուրիշ երկիր գնամ, ուզում եմ՝ իմ երեխան այստեղ ապրի, այստեղ սովորի, իր հայրենի հողի վրա: Զգոն պիտի լինենք: Ես չեմ ուզում՝ այս իշխանությունը լինի, թող լավ մարդիկ գան, ժողովուրդն էլ բարիանա, չարացել ենք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս