
ՀԵՐԻ՛Ք Ա, ՍՐԱՆՔ ՍՅՈՒՆԻՔՆ ԷԼ ԿՀԱՆՁՆԵՆ. ԱՇԽԱՐՀԻ ՏԵՐԵՐԸ СХОДКА ԵՆ ԱՆՈՒՄ, ՈՐՈՇՈՒՄ, ЛУЧШЕ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՆԳՆԻ ՈՒ ԱՆԻ. #ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Երևանի բնակիչները:
Նրանք պատասխանում են «Եթե պատգամավոր լինեիք, կմիանայի՞ք Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը» հարցին:
• Իհարկե, եթե պատգամավոր լինեի, կմիանայի անվստահության գործընթացին: Իմպիչմենտըմիակ տարբերակն է այս պահին, որ մեր երկիրը գոյատևի:
• Ես էդ իշխանությունը չեմ ուզում, կոնկրետ եմ ասում, էլ ոչ մի բան: Վախենում եմ: Եթե մնացին, Զանգեզուրն էլ են տալու: Ընտրություն էլ լինի, էլի իրենք են շահելու, մենք չենք շահելու: Лучше ժողովուրդը կանգնի ու անի:
• Իրենք ժողովրդի մոտ ընդհանրապես վստահություն չունեն: Ազգային ժողովը դարձել է շուկա: Էդ ի՞նչ լեքսիկոնով են խոսում: Մենք էլ երեխաներ, թոռներ ունենք, որ էդ բոլորը լսում են:
• Մենք ոչինչ չենք որոշում: Աշխարհի տիրակալները сходка են անում, որոշում՝ մեզ հետ ինչ անեն: Մեր միակ դաշնակիցը, փրկիչն Աստված է, էն էլ չգիտենք՝ կփրկի՞, թե՞ չէ:
• Ավելի ազգային, օգուտ բերող իշխանություն է պետք: Անվստահություն է պետք հայտնել: Իմպիչմենտը շուտ կլինի, մնացած գործընթացներն արագ չեն լինի:
• Երկիրը քանդված է, անվտանգություն չկա, կոռուպցիան գնալով ավելանում է, սպանությունների թիվը, նարկոտիկն ավելանում են, չնայած, որ մեծ գումարներ են ծախսում ոստիկանության թիվն ավելացնելու համար:
• Ժողովուրդը, չգիտեմ՝ ինչի, քնած է: Չգիտեմ՝ ինչ է կատարվում: Լրիվ ուրիշ բաների մասին է մտածում ժողովուրդը: Այն, ինչ հիմա կատարվում է, առաջնահերթություն չէ: Այս իշխանությունների պատճառով մենք արդեն գլուխներս կախ ենք ման գալիս և՛ այստեղ, և՛ օտար երկրում:
• Ինչքան շուտ լքի Հայաստանը, այնքան լավ կլինի: Էս հողի վրա չպիտի վայելի: Ժողովրդին առաջնորդ է պետք, որ միավորի: Ո՞ւր են մեր մտավորականները: Պիտի հավաքվեն, ժողովրդին բացատրեն, իրար գլուխ հավաքեն:
• Ես չեմ ուզում, որ Սյունիքը հանձնեն: Ես դրանից եմ վախենում: Ժամանակ կանցնի, Սյունիքն էլ կհանձնեն: Բաժան-բաժան կանեն: Մեր Հայաստանից ի՞նչ կմնա:
Մանրամասները՝ տեսանյութում: