
ՈՐՏԵՂԻ՞Ց ԲԵՐԵՑԻՆ, ԴՐԱՆ ԳՑԵՑԻՆ ՄԵՐ ԳԼԽԻՆ, ԱԽՊԵՐ ՋԱՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՍՈՎԱԾ, ԾԱՐԱՎ, ԽՈՒԺԱՆԸ ՄԵՆԱԿ ՀԱՐԿԵՐ Է ԱՎԵԼԱՑՆՈՒՄ. ԳՅՈՒՄՐԻ… ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Գյումրիում քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքացիները պատասխանում են «Ի՞նչ է տվել իշխանափոխությունը» հարցին:
- Ժողովրդին խաբեց, երկիրը ծախեց: Չարդարացան մեր հույսերը, ընտրեցինք, բայց իզուր: Եկան, ծախեցին երկիրը: Թուրք է ինքը:
- Ոչինչ էլ չարեց, կործանեց ժողովրդին, կործանման եզրին են: Հեղափոխությունը մեզ ոչինչ էլ չտվեց, մի բան էլ առավ ձեռքներիցս:
- Լույս չունենք, փողոցները չեն ասֆալտապատում, ոչինչ էլ չեն անում: Բացի վատից, լավ բան չտեսանք:
- Որտեղի՞ց բերեցին, դրան գցեցին մեր գլխին, ախպեր ջան: Ժողովուրդը՝ սոված, ծարավ… Էդ խուժանը մենակ հարկեր է ավելացնում:
- Տարածք, փառահեղ տղերք, սուվերենություն, մշակութային արժեքների ընկալում, միասնականություն, համերաշխություն, ամեն ինչ կորցրել ենք:
- Գյումրեցու իսկական ժպիտն ու հումորը, որ առաջ կար, կորցրել ենք: Ինչ «բալամուտներ» են անում, ինչ են խոսում, բան չես հասկանում:
- Մեր երեխեքի արյունը կերավ, կործանեց մեզ, կործանեց: Ամոթ քեզ, կործանեցիր երկիրը, ինչքան որդեկորույս մայրեր ունենք:
- Իշխանափոխությունն իրենց գրպանի համար արեցին: Աստծուց շնորհակալ եմ, որ էլի էս լույսը բացեցին մեզ վրա:
- Էս իշխանության օրոք չէ՞ր, որ մի փոքր քառակուսի տեղում մեր երեխեքը վառվեցին, չիմացանք՝ ինչ եղավ, բայց մեր հայրենիքի համար էին գնացել ծառայելու: Էլ չհաշված 5000 անմեղ երեխեքին, որ գնացին զոհվեցին:
- Չեմ ուզում դուրս գնամ, եթե իմ հողի վրա ղեկավարս նորմալ լինի, իմ հողի նմանը իսկապես չկա:
Մանրամասները՝ տեսանյութում: