
ՍԵՎ ՆԵՐԿԱԾ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆԱԿ ՎՆԱՍ ՏՎԵՑ. ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ ԵՐԿԻՐԸ ՏՎԵՑ ԹՈՒՐՔԻՆ. ԻՆՔԸ ՉԼԻՆԵՐ, ՍԵՆՑ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԷԻՆՔ ԿՐԻ. ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքացիները պատասխանում են «Նիկոլ Փաշինյանի 2018թ. հեղափոխությունն ավելի շատ օգո՞ւտ տվեց, թե՞ վնաս» հարցին:
- Ինչի չի երևո՞ւմ երկրի վիճակը։ Մեր հայ ազգի կործանարար սև օրերից մեկն է։ Ազգը տուժել է բոլոր առումներով, սև ներկած թավշյա հեղափոխությունը մենակ վնաս տվեց։
- Լրագրությունն ուրիշ բան է, երկիր ղեկավարելը` լրիվ այլ բան։ Երկիրն անկում է ապրում. ո՛չ բանակ ունի, ո՛չ ապահովություն, ո՛չ արտաքին քաղաքականություն, ո՛չ առողջապահություն։ Պատերազմական երկիր, ահը՝ ժողովրդի սրտի մեջ, ի՞նչ վիճակ։
- Արցախը չկա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է։ Ի՞նչ խաղաղություն, երբ մեր ազգի ներկայացուցիչները գերության մեջ են։
- Մենակ որ Ալիևն էդքան հաչում է, մի պատասխան Նիկոլը չի տալիս։ Էս մի երկու տարին է տենց, բա դրանից առաջ ինչի՞ տենց չէր։
- Խաբում են մարդկանց, թոշակը չեն բարձրացնում, այդպես էլ ապրում ենք։ Երկիրը դարձել է անպաշտպան, խայտառակ քաղաքականություն է վարվում. 4 կողմը վնաս է։
- Արցախն անքննելի հարց է. համոզված եմ` եթե ինքը չլիներ, մենք տենց խայտառակ պարտություն չէինք կրի։ Չեմ ուզում խոսել, հուզվում եմ պատերազմի մասին խոսելիս։ Հիմա էլ ասում է` Եղեռն չի եղել։ Ո՞նց կարելի է նման բան ասել։ Ամեն հայ կորուստ ունի։
- Գլխներիս դամոկլյան սուր է կախված, ոչ մի պատասխան չի տրվում։ Ալիևն արդեն տեղեր է ուզում Խորհրդարանում ու Կառավարությունում։ Սա երկիրը սկուտեղի վրա մատուցել է նշանակում։ Արդյո՞ք սա էր խաղաղության գինը։ Լրջորեն պիտի հասկանանք` ինչ է կատարվում։ Վաղը կարող է ուշ լինել։
Մանրամասները՝ տեսանյութում: