
ՊԻՏԻ՛ ՀԵՌԱՆԱ. ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ՝ ԿՅԱՆՔ, ՀՈՂ, ՏՈՒՆ. ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՊԻ ՎԱՏՆ Է ԳՆՈՒՄ. ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
- Նիկոլ Փաշինյանի բանակցածը կապիտուլյացիա է: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
- 2018թ.-ից՝ հեղափոխության օրերից սկսած՝ մենք կապիտուլացվում ենք առ այսօր: Ես չեմ կարծում, որ էն թշնամին, ով մեզ ոչնչացնելու խնդիր ունի, այսօր փոխվել է: Կարող է՝ այսօր հայերին մորթազերծ չեն անելու, տիկերը չեն կախելու, կանանց գետը չեն գցելու, հղի կանանց երեխաներին փորերից չեն հանելու, բայց տները կգնեն, տնտեսությունը կգրավեն, հայրենիքը կդառնա առանց հայերի: Ես դեմ եմ:
- Ո՞նց կարաս էդ մարդուն հավատաս. հողեր հանձնելու մասին չի՞ էդ թուղթը:
- Ի՞նչ խաղաղության պայմանագիր. կապիտուլյացիա է: Ես չեմ պատկերացնում, որ խաղաղության պայմանագիրը կարող է միակողմանի զիջումներով լինել:
- Հասկացանք՝ պարտվել ենք, բայց գոնե պայմանագրի մեջ երկկողմանի շահեր պետք է լինեն: Հայաստանի շահերը բացարձակապես անտեսված են: Ո՛չ մեր գրավված տարածքներն են ազատագրվելու, ո՛չ մեր գերիներին են վերադարձնելու, ո՛չ իրենց տարածքային հավակնություններից են հրաժարվելու: Այսինքն՝ մեր ազգային-պետական շահն ամբողջովին անտեսված է, ուստի դա կապիտուլյացիա է:
- Կապիտուլյացիա է. ամեն ինչ կորցրեցինք՝ հող, տուն, կյանք, Արցախը թողեցինք, եկանք այստեղ, ու ամեն ինչ դեպի վատն է գնում: Պիտի հեռանա Նիկոլ Փաշինյանը, որ երկիրը երկիր լինի: Ուրիշ մարդ պիտի բանակցեր:
- Հայերի վրայով գնալու են ու գան. դա սուվերենություն չէ:
- Ընդհանրապես վստահություն չունեմ իշխանությունների հանդեպ, ու քանի որ պայմանագրի տեքստին էլ ծանոթ չենք, միայն վատ բանի ենք սպասում:
- Սիսիանի համար հիմա իր լավ ընկեր Ալիևը չի պայքարելո՞ւ… Պայքարելու է: Վախենալու բան չունեմ, ինչքան ապրել եմ, հերիք է:
Մանրամասները՝ տեսանյութում: