2018-ԻՑ ՀԵՏՈ ԿՈՏՐՎԵՑԻՆՔ. ԷՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԷԻՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ, ՈՐ ՄԻ ՉՄՈ ԱԼԻԵՎ ՄԵԶ ԷՍ ՕՐԸ ԿԳՑԻ. ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ

Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրանք պատասխանում են «Սերժ Սարգսյանի օրո՞ք էր Հայաստանն ավելի լավ վիճակում, թե՞ Նիկոլ Փաշինյանի օրոք» հարցին:

  • Ո՞նց կարելի է համեմատել Սերժ Սարգսյանի և այսօրվա իշխանության կառավարման տարիները: Նույնիսկ մաթեմատիկական այն խիստ անհավասարության նշանները չեն բավարարի։ Այսօր մեր երկիրը կործանվում է: Այսօր մենք ունենք մի ղեկավար, որը տիեզերական ստախոս է: Ստախոսության չեմպիոն է այդ մարդը: Ի՜նչ եք ասում: Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմի ժամանակ տարավ հրաշալի հաղթանակ: Նա պահեց Արցախը, իսկ այս մարդը հողեր հանձնող, դպրոցներ, կրթություն ապականող ոչ ադեկվատ մարդ է: Սերժ Սարգսյանի օրոք կար արժանապատվություն, կար Հայաստան, Արցախ, պայքարելու ոգի՝ մարդկանց մեջ, որովհետև ինքը՝ Սերժ Սարգսյանը, պայքարող, տղամարդկային տեսակ էր: Նա սուտասան չի: Երկրի նախագահը սուտասան չպիտի լինի: Սա այսօր մի բան էր ասում, վաղը՝ մի ուրիշ բան: Սերժ Սարգսյանի խոսքը խոսք էր:
  • Սերժ Սարգսյանի օրոք համենայն դեպս մեր ազգային արժանապատվությունն այս աստիճանի ոտնահարված չէր։ Ես շատ ծանր եմ տանում, որ ամբողջ աշխարհի առաջ հայ ժողովրդին այսպես ստորացնում են: Էն ժամանակ էս զգացումը չկար, ու իմ կարծիքով՝ դա շատ կարևոր է: Ամեն դեպքում բարոյական կողմը չի կարելի անտեսել:
  • Ինձ համար էն Հայաստանն ավելի լավն էր, որովհետև ես այն ժամանակ չէի վա-խե-նում: Ամենավատ բանն է, երբ դու վախենում ես, որ ինչ-որ մի Ալիև, մի հատ չմո, մեզ ականջներից պահել է ու մեզ հետ ինչ ուզում, անում է, մեզ թելադրում է իր պայմանները։ Ո՞նց կարելի է, մենք ախր շատ մեծատառով ազգ էինք, ինչի՞ պիտի մենք էս օրին լինեինք:
  • Սերժ Սարգսյանի ժամանակ այնքանով էր լավ, որ Արցախը կար, պատերազմի վտանգ չկար: Հիմա կառավարությունն այնքան է ոստիկանությունն ուժեղացրել, որ մարդիկ վախենում են՝ խոսեն, ցույց տան: Ով ուզում է՝ մի բան ասի, նստեցնում են: Դրա համար էս վիճակն է: Միաբանություն չկա, բոլորը պայքարում են, բայց չգիտես՝ ով, ինչի համար:

  • Համենայն դեպս Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում ավելի անվտանգ էինք, քան հիմա: Իհարկե, էն ժամանակ էր լավ: Նաև ուզում եմ ասել՝ լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր. վերջ:
  • Հանգիստ էինք. Չէինք մտածում՝ պատերազմ լինի, ի՞նչ կլինի: Մենք մեր դուխով վստահ էինք: Բայց տեսանք՝ ինչ եղավ: 2018թ.-ից հետո կոտրվեց ազգը, ու վերջ: Ու ինչ ասում ես, ասում են՝ նախկինները: Լավ, նախկինները ինչ արել, արել են, բա ներկանե՞րը: Հլը մի հատ լավ բան ասեք, որ արել են:
  • Ինձ համար հիմա ավելի տագնապային է, քան էն ժամանակ: Այն ժամանակ էլ կային շատ թերություններ, բայց անհամեմատելի ավելի լավ էր:
  • Սերժական չեմ, բայց, իհարկե, Սերժ Սարգսյանի օրոք ավելի լավ էր: Մենք մեզ պիտի ուժեղ, ամուր զգանք, չէ՞: Ինչ Նիկոլն է նստել, մեզ կոտրված, նվաստացած, ցածր ենք զգում: Գոնե տարածքներ չէին հանձնում: Հիմա ոնց նայում ենք, մեզ ծաղրում են: Մեր երկրի վիճակն ի՞նչ է: Ամեն րոպե սպասում ես, որ էլի տարածքներ կհանձնի: Ոչինչ չկա, միայն թանկացումներ ու դատարկ խոսքեր:
  • Սերժ Սարգսյանի ժամանակ էլ բավականին թերություններ կային, բայց համեմատել այն ժամանակվա երկիրը հիմիկվա հետ, չի կարելի, որովհետև մենք ունեինք հաղթանակած երկիր, երկու հայկական հանրապետություն ունեինք ու ապահովության զգացում:
  • Սերժի ժամանակ ո՛չ կռիվ եղավ, ո՛չ հողեր հանձնվեցին, ո՛չ տղաները գնացին՝ հետ չգան, իսկ սա ամեն ինչ տվեց: Եթե պիտի այսպես լիներ, ինչի՞ էդ երեխեքին զոհեցին: Ջահել, սիրուն երեխեք էին, ամեն մեկն իր ծնողի համար:
  • Որ համեմատում ես երկուսին ու սրան, նրանց վախտով ավելի լավ էր: Ժողովուրդը շնչելու տեղ ուներ, իսկ սրա վախտով չունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս