
ՐՈՊԵ ԱՌԱՋ ԴՐԱՆ ՊԻՏԻ ԴՈՒՐՍ ՀԱՆԵՆՔ, ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՝ ՀԱՍՆԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆՔ. #ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Երևանի բնակիչները:
Նրանք պատասխանում են «Ի՞նչ եք կարծում, Փաշինյանին հեռացնելու առավել լավ տարբերակը իմպիչմե՞նտն է, թե՞ ընտրությունները» հարցին:
- Կողմ կլինեմ իմպիչմենտին, որովհետև ընտրություններին շատ ենք սպասելու ու չգիտենք դեռ իրենք ինչ կհնարեն՝ իրենց կուսակցությունով հանդերձ: Դրա համար շատ կուզենայի, որ իմպիչմենտ հայտարարվեր, և օր առաջ մենք կարողանայինք ուրիշ ընտրություն անել: Ո՞ր մի լավ արարքի համար մնա: Արցախը տվեց, արցախահայությանը հանեց, հիմա ուզում է Մեղրին հանձնի:
- Ես չեմ ուզում ՝ հասնենք ընտրությունների: Րոպե առաջ ինքը պիտի դուրս գա: Էս ազգը գնում է կործանման:
- Ընտրության ճանապարհով ե՞ք ուզում, կեղծիքները եղել են, կան ու կլինեն, չկասկածեք: Միանշանակ, իմպիչմենտ: Ղեկավարությունն իրենք են, կեղծիքներով կանցնեն:
- Վստահ չեմ, որ իմպիչմենտը հաջողություն կունենա: Ավելի կտրուկ գործողություններ են պետք, բայց դուք այդ հարցը չեք տալիս: Ցավով եմ ասում, բայց իմպիչմենտն էլ չի փրկի, որովհետև անող չկա:
- Եթե ճիշտ կազմակերպեն, ընտրությունը ճիշտ է: Քաղաքակիրթ ձևով, առանց էքսցեսների, առանց տուրուդմփոցի է պետք կազմակերպել ամեն ինչ:
- Կասկածում եմ, որ իմպիչմենտ կլինի, որովհետև 2021-22 թթ. որ փողոցային պայքար եղավ, իմպիչմենտ էլի չեղավ:
- Ոնց նախապես պլանավորած է, էնպես է լինելու. երբ որ ասեն՝ գնա, էն ժամանակ էլ կգնա: Ընտրություններով դժվար թե չանցնի: Արցախը կորցրինք, ինչ եկավ, 5000 երեխեքին, շուտով արդեն Ամուլսարը, այսինքն՝ խաչ ենք քաշում նաև Վայոց ձորի ու Ջերմուկի՞ վրա:
- Իմպիչմենտով էլ չի գնալու. Վաղը չէ մյուս օրը չէ, բայց հունիսի 7-ին ինքը կարող է պատերազմ սկսել, որ երկար մնա իշխանության գլուխ: Հիշե՛ք, այդպես էլ կանի:
- 2020թ.-ից հետո ՔՊ-ականները որ դուրս չեկան Փաշինյանի դեմ, հիմա էլ դուրս չեն գա: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Կա՛մ Փաշինյանը կոմպրոմատներ ունի իրենց դեմ, կա՛մ իրենք սրիկա են: Ընտրություններով էլ չի գնալու: Փաշինյան Նիկոլը երբեք խաղաղ չի հանձնելու իշխանությունը, մինչև իրեն չասեն՝ գնա: Պատային իրավիճակ է: Ես գիտեմ՝ ոնց է իրեն հնարավոր հեռացնել, բայց չեմ բարձրաձայնի: 5 տարի է՝ քնում-զարթնում, մի երազանք ունեմ, որ Փաշինյան Նիկոլն ու իր ամբողջ ոհմակը հեռանան էս երկրից: Մինչև ցմահ բանտարկություն պետք է տրվի էն գլխավոր անձերին, որոնք էս բոլոր դժբախտությունների պատճառն են հանդիսացել: Գնալով նրա մեղքը կիսում են այն մարդիկ, ովքեր չեն ուզում նրան հեռացնել:
- Նույնիսկ 1988թ. երկրաշարժը չունեցավ այն հետևանքը, ինչ 44-օրյա պատերազմը: Մենք գենոֆոնդ ենք կորցրել:
- Փաշինյանի օրակարգը հայկական չէ. նա թուրքական օրակարգ է սպասարկում:
- Ինքը չի մտածում, մենակ հարկեր է դնում ժողովրդի վրա: Մի հատ թող ասի՝ ինչի՞: Մարդիկ մի կերպ գործ են ճարում, աշխատում, ու սենց հարկեր:
- Քո կինը զինվորի շորերը հագել, հասել է Ղարաբաղ, ցույց է տալիս, որ ինքը կռվող է: Չկա՞ն ավելի լավ կռվող աղջիկներ: Մի օր մեկի չասեցիք՝ կռվել եք: Էդ օրն ես ընկել, որ կանա՞նց ես տանում ծառայելու, հարուստների երեխեքին տար:
- Փաշինյանը որ եկավ, Արցախը կար, չէ՞՝ իր լրիվ սահմաններով, ինչը պահում էին զոհերի գնով: Փաշինյանն եկավ, 2 տարի հետո էդ ամեն ինչը չկա: Ո՞վ արեց: Դա կազմակերպված պատերազմ էր, դա մեր աչքի առաջ է եղել: Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվում:
Մանրամասները՝ տեսանյութում: