
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՏԵՂԸ ԲԱՆՏՆ Է. ԻՀԱ՛ՐԿԵ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ ՓՈՂՈՑ. ՔԱՅՔԱՅԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. #ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Երևանի բնակիչները:
Նրանք պատասխանում են «Եթե Ազգային ժողովում (ԱԺ) Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի, դուրս կգա՞ք փողոց՝ պայքարելու» հարցին:
- Շատերն են պատրաստ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար փողոց դուրս գալ: Միահամուռ պիտի լինենք բոլորս: Եթե պետք լինի, իհարկե, առանց կասկածի, դուրս կգանք:
- Իմ իրավունքն իմ ձեռքում է: Ինձ ոչ ոք իրավունք չունի արգելել փողոց դուրս գալ կամ իմ կարծիքը հայտնել:
- Մեր ազգի հետ եմ: Ժողովուրդը որ վեր կացավ, ես էլ՝ իրենց հետ: Միանալու եմ պայքարին, որպեսզի Փաշինյանն օր առաջ իշխանազրկվի, ձևավորվի ազգային իշխանություն:
- Մի ստորագրությամբ հողերը հանձնեց ու գցում է նախկինների վրա: Գցելով չի: Նրանք չեն տվել, ինչ էլ արել են, հող չեն հանձնել:
- Ինքը քաղաքականության մեջ զրո է: Քանի գնում, Հայաստանը փոքրանում է: Քայքայեցին Հայաստանը, սա իշխանություն չէ: Ո՞վ է տեսել՝ ամեն ինչի վրա հարկ դնեն: Շատ եմ խնդրում, մեր երիտասարդությունը մեղք է, փրկե՛ք մեր երիտասարդությանն էդ անօրեն, անուղեղ մարդկանցից:
- Ջահելությունը, ուսանողությունը ոտքի կկանգնի. Ոնց ինքն արեց, նենց էլ իրեն կանեն: Դուք ի՞նչ է, ինչ-որ բարեփոխո՞ւմ եք տեսել: Ղարաբաղը կորցրեցինք: Ժողովուրդը մի կերպ գոյատևում է:
- Պայքարը միշտ էլ օգուտ է տալիս: Մարդիկ տարբեր ժամանակներում դուրս են եկել, փողոցով «ֆռցրել են», ու ամեն ինչ մարել է: Հավատ կա, որ էլի տենց կլինի, դուրս կգան, բայց թե ինչ կլինի հետո, պարզ չէ:
- Եթե խորհրդարանական ընդդիմությունը ներսում ճնշում գործադրի, իսկ քաղաքացիները՝ դրսից, ես ձեզ վստահեցնում եմ, որ Փաշինյանի իշխանության օրերը հաշված են, որովհետև այսօրվա նրա միակ ռեսուրսը ոստիկաններն են:
- Բայց իրա ինչի՞ն հավատամ. Ժողովուրդը գնալով ավելի վատ է ապրում: Ինքը պետք է հեռանա խաբելու, իշխանությունը չարաշահելու, դրամական միջոցները շռայլելու համար: Տրանսպորտը, գույքահարկը թանկացրել են, որովհետև բյուջեում փող չկա: Հանցագործների տեղը բանտն է: Տա Աստված, որ ժողովուրդը զարթնի թմբիրից: Նիկոլը քանդեց էս երկիրը, կորցրեցինք ամեն ինչ:
Մանրամասները՝ տեսանյութում: