ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադաձել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ վերջերս Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարաների խորհդի հանդիպման ընթացքում ունեցած ելույթին՝ շեշտելով, որ այդ ելույթում Միրզոյանն, ասես, խաղաղություն էր մուրում:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը պատասխանելով այս հարցերին, շեշտեց, որ բազմիցս են ասել (մասնավորապես. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո), որ Արցախի Հանրապետության հակամարտության բանալին գտնվում է Երևանում։ Այդ մասին հայտարարել են նաև 2022-2023 թվականներին, երբ Ադրբեջանն ամբողջովին շրջափակել էր Արցախը։ Այժմ ևս այդ կարծիքին են։
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր կրկին անդրադարձել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքին, ինչպես նաև արցախահայերի իրավունքների առաջմղման համար ստեղծված հատուկ հանձնախմբի աշխատանքներին։
Մեծ անջրպետ կա հայ ժողովրդի և ՀՀ իշխանությունների շահերի միջև. Օսկանյանը՝ Արցախ վերադարձի մասին
Հայաստանի մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին նվիրված Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկմանը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել Արցախը կորցնելու հետևանքով: Այսինքն, ըստ նրա, 30 տարի հանգիստ էինք, որովհետև Արցախն իր հարակից շրջաններով մեր անառիկ տարածքն էր, սակայն սխալ քաղաքականության արդյունքում կորցրեցինք սա՝ մեր ստրատեգիական խորքը, և ՀՀ-ն իր սահմաններով դարձավ խոցելի, ինչի ապացույցն ադրբեջանական ուժերի մխրճումն է ՀՀ տարածք, Տավուշի գյուղերը վտանգի տակ են:
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերի վերջին Արցախի Հանրապետության ԱԺ-ն Հայաստանում փակ նիստ էր անցկացրել։ Օրակարգի երկու հարցերից մեկը վերաբերել է հատուկ հանձնախմբի ձևավորմանը, որն ամբողջ աշխարհում պետք է ներկայացնի Արցախի հարցն ու արցախահայության իրավունքները։
Փաշինյանը համաձայնություն է տվել ադրբեջանցիների`Հայաստան վերադարձին ու անկլավների հանձնմանը․ Օսկանյան
«Միանգամից ասեմ, որ ինձ համար հարցը փակված չէ և չի էլ կարող փակվել»,- հերթական տեսաուղերձում ասաց Վարդան Օսկանյանը՝ շեշտելով, որ փաստ է՝ այն, ինչ կատարվում է տվյալ ժամանակաշրջանում, տվյալ պահի իշխանության պատասխանատվության տիրույթում է, հետևաբար, Արցախի այս մեծ ողբերգությունն ունի մեկ պատասխանատու և մեկ մեղավոր։
Երբ ես այս թեման բարձրացրի, ասացի՝ ես գիտեմ, թե ինչ եմ ասում՝ բարձրացրե՛ք այդ թեման: Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն բերել բանակցային օրակարգ. Ադրբեջանն իսկապես այդ մտքից սարսափում է, որովհետև դա Ադրբեջանին դնում է լրջագույն դիլեմայի առաջ. նա, եթե ընդունի, որ դա մտնի օրակարգ, փաստորեն ինքնաբերաբար օրակարգ են գալիս Շուշիի ու Հադրութի հարցը, որոնք գտնվում են ԼՂԻՄ սահմաններում:
Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ասուլիսն է հրավիրել, և աշխարհաքաղաքական մտահոգիչ իրավիճակի ու դրանից բխող սպառնալիքների մասին հերթական արձանագրումներից հետո՝ անդրադարձավ լրագրողների հարցերին:
«Եթե պատերազմից հետո Փաշինյանի անվտանգությունը կախվածության մեջ էր իր պաշտոնից, ապա այս փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանի անվտանգությունն ու իր պաշտոնը միաձուլվելու են, դառնալու են մեկ:
«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը վարչապետի հեռացումն է, և նրան պետք է փոխարինի մի նոր մարդ՝ հուսալով, որ նա կարող մարդ կլինի: Բայց նույնիսկ ամենակարող մարդը չի կարող կարճ ժամանակում Հայաստանը դարձնել դրախտ, որովհետև Փաշինյանը մեր ազգը այնքան խորը փոս է գցել, որ շատ դժվար է այդ փոսից դուրս գալը, բայց այդ նոր մարդը առնվազն երկու դրական քայլ կարող է անել՝ մեկը, որ կփորձի ինչ-որ չափով բարելավել մեր իրավիճակը, և երկրորդը՝ չի թողնի, որ ամեն օր արթնանանք ու տեսնենք, որ մեր երկիրը կանգնում է նոր փորձանքի առաջ»։
Մի խոսքով: Մենախցում ստիպված նայում եմ հեռուստացույց, անգամ` գովազդները: Եվ, ահա, պարզվում է, որ անգամ ռուլոններով հայտնի նպատակների համար թողարկվող Papia-ն, որպեսզի ավելի փափուկ և հաճելի լինի, արդեն ավելի շատ բամբակ է պարունակում: Իսկ Նիկոլի «ՀԺ»-ն ոնց եղել է շուշաթուղթ, այդպիսին էլ մնացել է:
Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը հնարավոր է համարում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ բանակցային գործընթացում իրավիճակը կտրուկ փոխելու առաջարկը, սակայն կարծում է՝ իշխող քաղաքական ռեժիմին ձեռնտու չէ այն:
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններում բեկում մտցնելու իր նախորդ առաջարկին ու դրա վերաբերյալ համացանցում տարածված արձագանքներին։
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այն կարծիքին է, որ պետք է մասնակցել ցանկացած նախաձեռնության, որով հնարավոր է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չստորագրի:
«Այսօր լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է: Այն օրը, որ կլսեք՝ արցախցին խոսում է Ադրբեջանի հետ, վերջ, Արցախ գոյություն չունի: Այն օրը, որ դուք կլսեք՝ այս պայմաններում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նման փաստաթուղթ ստորագրելուց հետո, որ արցախցիներն Ադրբեջանի հետ խոսում են, այդ օրը դուք կարող եք ասել՝ վերջ, որովհետև Ադրբեջանը կխոսի արցախցիների հետ՝ միայն որպես իր քաղաքացիներ, կասկած չունենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Գրաված տարածքները դարձրել են հայրենիք. Փաշինյան
Այս բոլորը բացատրվում և արդարացվում է պարզունակ հիմնավորմամբ, թե Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում և աշխարհաքաղաքական առկա փոփոխությունների պայմաններում պարզապես այլընտրանք չկա։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն է:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի Կառավարության կատարողականը ներկայացնելիս, ապա նաև պատգամավորների հարցերին պատասխանելիս՝ խոսեց նաև Արցախի բանակցային գործընթացի մասին՝ մեղադրելով բոլորին, ասելով, որ եթե բանակցային գործընթացից բոլորը հասկանում էին, մասնավորապես՝ նախորդ իշխանությունները, թող առաջարկեին հանդիպել։
Հանձնաժողովի աշխատանքի տեխնոլոգիաների հարցում հնարավորությունները գրեթե հավասարվում են, և ընդդիմությունն ունի գրագետ քայլերի լուրջ պոտենցիալ։ Կկարողանա՞, թե՞ չէ, այլ խնդիր է։ Գուցե կարողանա, գուցե՝ ոչ։ Գուցե իշխանությունը դարձյալ ավելի ճկուն գտնվի։ Հանձնաժողովի աշխատանքների բովանդակության առումով, ընդդիմությունն ունի դոմինանտ դառնալու ահռելի հնարավորություն։ Այստեղ ընդդիմության շանսերը շա´տ ավելի մեծ են։
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը Արցախի շուրջ իրադարձությունների վերաբերյալ։
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2007թ․ ՄԱԿ–ում ունեցած իր վերջին ելույթի տեսագրությունը՝ գրելով․ «Հետևելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում այս օրերի որոշ կարևոր ելույթներին, ես հիշեցի այդ ամբիոնից 2007 թվականի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում ունեցած իմ վերջին ելույթը, երբ Հայաստանը միջազգային ատյաններում հանդես էր գալիս բոլորովին այլ դիրքերից: