Ես Վարդան Օսկանյանի հետ պրոբլեմ ունեմ, թող ասի, թե 2018 թվականին ինձ ի՞նչ էր ասելու. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի Կառավարության կատարողականը ներկայացնելիս, ապա նաև պատգամավորների հարցերին պատասխանելիս՝ խոսեց նաև Արցախի բանակցային գործընթացի մասին՝ մեղադրելով բոլորին, ասելով, որ եթե բանակցային գործընթացից բոլորը հասկանում էին, մասնավորապես՝ նախորդ իշխանությունները, թող առաջարկեին հանդիպել։

«Թող ասեին, ինչո՞ւ չեն ասել, մեկը կարո՞ղ է բացատրել։ Թող Վարդան Օսկանյանն այսօր հրապարակի, թե 2018 թվականին ինչ խորհուրդ էր տալու ինձ, կամ 2019 թվականին ինչ խորհուրդ էր տալու ինձ։ Ես Վարդան Օսկանյանի հետ պրոբլեմ ունեմ, որ ինքը Մադրիդյան սկզբունքներով մեր, ձեր այս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է դարձրել։

Ես էլ եմ գնալու քննիչ հանձնաժողով, թող ինքն էլ գա, ասի՝ այ ես սենց բաներ պիտի ասեի։

Իսկ պատասխանատվությունից չեմ էլ կարող խուսափել, չեմ էլ ուզում։ Բայց իմ ասած այն է, որ այս դահլիճում, այս դահլիճից դուրս կռվել ենք, վիճել, դուք ինձ եք դավաճան ասել, ես էլ ձեզ։ Ասում եմ, մի պահ կա, եկեք փաստարկների դաշտում հասկանանք, կարող է ինչ-որ բան ես լավ չեմ հասկանում, ես ամենագետ չեմ, ես աշխարհի բանաստեղծություններն անգիր չգիտեմ, չնայած մի քանիսը գիտեմ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս