Մեծ անջրպետ կա հայ ժողովրդի և ՀՀ իշխանությունների շահերի միջև. Օսկանյանը՝ Արցախ վերադարձի մասին
Երևանում հրավիրվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի, գրասենյակների համահայկական խորհրդաժողով:
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հիշեցրել է, որ ժամանակին գոյություն ուներ Արցախ՝ իր պետական կառույցներով և ժողովրդի կողմից ընտրված ղեկավարությամբ, իսկ Հայաստանը բանակցային սեղանի շուրջ կարողանում էր թելադրել իր կամքը:
«Մենք ունեինք իսկապես դաշնակիցներ և բարեկամներ, որոնք օգնում էին մեզ մեր վարած քաղաքականության մեջ: Եվ նույնիսկ մեր հակառակորդները հարգում էին Հայաստանի սահմանները: Այսօր չկա Արցախ, արցախահայությունը զրկվել է իր հայրենիքից»,- նշել է նա և հավելել, որ այսօր հայ ժողովուրդը և Հայաստանն ունեն լրջագույն դիվանագիտական խաղաղ այլընտրանքային լուծումներ:
«Առաջինը պետք է կարողանանք դուրս գալ պատերազմի սպառնալիքի տակ գործելուց: Այս մտածողությունը պետք է հանենք մեր մտքից: Մեր հիմնական ուղենիշը գործունեության պետք է լինեն մեր ազգային շահերը: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք համադրելու մեր ազգային շահը և այսօր ստեղծված իրավիճակը»,- շեշտել է Վարդան Օսկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում