«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ պրոֆեսոր, իրանագետ Վարդան Ոսկանյանն է։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին, ամենամեծ շանս ունեցող թեկնածուներին, երկրորդ փուլի անցկացման հնարավորությանը, նախ ասաց, որ Իրանի ներսում նախընտրակական քարոզարշավը բավականին թեժ մթնոլորտում է ընթանում.
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի կողմից հնչեցրած «Կարմիր գծերի» մասին հայտարարությունը եղել է ամենաբարձր մակարդակով։
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլին X սոցցանցի գրառումով, լուսանկարներով և տեսանյութով ամփոփել է Հարավային Կովկասի երկրներ կատարած այցերը:
«Հայաստանի շահերից բխող տեսլականը չի ենթադրում հարաբերությունների վատթարացում հարևան Իրանի, նաև՝ ՌԴ-ի հետ: Առհասարակ, որևէ քաղաքականություն, որը միտված կլինի խաղալու տարբեր ուժերի հակասությունների վրա, ըստ էության, վնասակար է Հայաստանի համար»,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով առկա աշխարհաքաղաքական իրողություններում Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգերին՝ նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց՝ ակնհայտ է, որ իրանցիներն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ տեսնում են առաջին հերթին երկկողմ ձևաչափում, և ՀԱՊԿ-Իրան հարաբերությունների համատեքստում Հայաստանը դերակատարություն չունի։
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի խնդիրներից մեկն այն է, որ ունի հոգեբանական ապատեղորոշում։
«Այս համատեքստում է տեղավորվում նաև ՀՀ-ում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունը, որ Ադրբեջանը չի փորձի «միջանցք» ստանալու համար դիմել ռազմական գործողությունների։ Շատ պարզ է, որ Իրանը, լինելով Հայաստանի բարեկամը և հազարամյակների հարևան պետությունը, գիտակցում է հայ-իրանական սահմանի կարևորությունը և իր ունեցած ողջ գործիքակազմով աշխատելու է այդ ուղղությամբ, նաև Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, կարծում եմ, իր դիրքորոշումները շատ հստակ ներկայացնում է հայկական կողմին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Իրանական կողմում, ընդ որում, իշխանության բոլոր մակարդակներում անխտիր՝ սկսած հոգևոր առաջնորդի գրասենյակից, Իրանի նախագահի աշխատակազմից, և վերջացած տարբեր նախարարություններով, ինչպես նաև՝ փորձագիտական շրջանակներում իշխում է մի կարևոր տրամադրություն՝ տարածաշրջանում ուժերի բալանսը խախտվել է, և թուրք-ադրբեջանական դաշինքը, ըստ էության, ստացել է գերակայություն, ինչը մարտահրավեր է նաև Իրանի անվտանգության համար: Հետևաբար, այս համատեքստում իրանական կողմի դիրքորոշումները շատ հստակ են:
«Ակնհայտ է, որ այդ «միջանցքն», ըստ էության, խաթարելու է հայ-իրանական սահմանը, որն ունի հազարամյակների պատմություն և ըստ էության մեր տարածաշրջանի ամենահին սահմանն է, որը երբևէ գոյություն է ունեցել երկու պետությունների միջև»։
«РусАрминфо»-ի հետ զրույցում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը կարծիք էր հայտնել, թե Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հարցականի տակ է, «իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա Արևմուտքը աչք կփակի շատ բաների վրա, այդ թվում՝ հայերի արտաքսման, եթե Ադրբեջանը մտնի Իրանի հետ ավելի ակտիվ առճակատման մեջ»։
Դեկտեմբերի 5-ին՝ «Եղբայրական բռունցք» կարգախոսով Թուրքիան և Ադրբեջանն Իրանին մոտ սահմանին լայնածավալ զորավարժություններ են սկսել՝ Բաքվի, Աստարայի, Ջրականի և Իմիշլիի շրջաններում։
Նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշի կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Իրանի՝ Ադրբեջանի հետ սահմանին սկսած զորավարժություններն ուղղված էին Ադրբեջանի դեմ և ի պաշտպանություն Հայաստանի։ Հայտարարությունից մեկ օր անց Իրանի ԱԳ նախարարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը՝ ասել էր.
Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայաստան ժամանելուց հետո Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նաև հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահի հետ։
«Պետք է ոչ թե պատրաստվենք խաղաղության, այլ պատերազմի». Վարդան Ոսկանյան
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին «Report» գործակալությանը հայտնել էր, որ «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը կանցկացվի Թեհրանում մինչև այս տարեվերջ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ իրանական ակտիվությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո հարավկովկասյան տարածաշրջանում զգալիորեն աճել է. խոսքը վերաբերում է նաև Հայաստանի հանդեպ իրանական հետաքրքրությանը: