ՀՀ համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն. Վարդան Ոսկանյան

«РусАрминфо»-ի հետ զրույցում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը կարծիք էր հայտնել, թե Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հարցականի տակ է, «իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա Արևմուտքը աչք կփակի շատ բաների վրա, այդ թվում՝ հայերի արտաքսման, եթե Ադրբեջանը մտնի Իրանի հետ ավելի ակտիվ առճակատման մեջ»։

Իրանն արդյոք Ադրբեջանի հետ կգնա՞ նման արկածախնդրության՝ 168.am-ը հետաքրքրվեց իրանագետ Վարդան Ոսկանյանից:

«Ադրբեջանի կողմից անմտություն կլինի Իրանի դեմ նման քայլի գնալը, որովհետև դա կնշանակի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման վախճան,- ի պատասխան նշեց իրանագետը՝ նկատելով, որ Իրանը հաճախ գործում է ոչ այն տրամաբանությամբ, որը թվում է ավելի ընկալելի,- Իրանի հարվածն Ադրբեջանին կլինի չափազանց ուժգին և չի լինի սահմանային հատվածում միայն.  այն կլինի կենսական նշանակության անխտիր բոլոր օբյեկտների խոցում»:

Հայաստան-Իրան հարաբերություններին անդրադառնալով՝ Վարդան Ոսկանյանը հիշեցրեց՝ միակ պետությունը, որը ցայսօր արձանագրել է, որ  ՀՀ տարածքով որևէ «միջանցք» չպետք է լինի, Իրանն է եղել: Նա նաև նշեց՝ ՀՀ-ի համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս